«Հայկ. փախուստ» ֆիլմը կցուցադրվի Մինսկի «Լիստոպադ» փառատոնում

հարություն-խաչատրյան (1)Նոյեմբերի 7-ին մեկնարկում է Մինսկի  «Լիստոպադ»  միջազգային կինոփառատոնը, որի համար 2014-ը հոբլյանական է. այս տարի տոնելու են փառատոնի 20-րդ թողարկումը:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր  Հարություն Խաչատրյանը հրավիրված է ղեկավարելու  «Լիստոպադ» կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի միջազգային ժյուրին: «Հատուկ հյուր» բաժնում կցուցադրվի ռեժիսորի «Հայկ. փախուստ» ֆիլմը:

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ. փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ այս տարի Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» կինոփառատոնում ապրիլի 30-ին: Մինչ օրս ֆիլմը մասնակցել է շուրջ տասը միջազգային կինոփառատոների, այդ թվում ՝ Մոսկվայի, Եկատերինբուրգի, Թբիլիսիի վավերագրական ֆիլմերի «Cinedoc», Ալժիրի, Ժնևի միջազգային կինոփառատոներին: Կոսովոյի ՄԿՓ-ում «Հայկ. փախուստ» ֆիլմը, որ վավերագրական միջազգային մրցութային անվանակարգում էր առաջադրված, արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին:

«Հայկ.փախուստ» ֆիլմն ընտրվել է Տորինոյի ՄԿՓ-ի վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթին մասնակցելու համար: Տորինոյի կինոփառատոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 21-29-ը:


Ֆիլմն ընդգրկված է փառատոնի միջազգային մրցութային անվանակարգում:   «Vision du Reel»-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոներից մեկն է, որը հիմնադրվել է 1969-ին: Փառատոնի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հեղինակային վավերագրական կինոն է, որը հեռուստատեսային մշակույթի գերիշխման դարաշրջանում օրեցօր հետին պլան է մղվում:

Նշենք, որ Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը 1988-ին նույն փառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակմանը, իսկ «Սպիտակ քաղաք» ֆիլմը 1989-ին արժանացել է «Արծաթե սեստերցի» հեղինակավոր մրցանակին:

Դիտվել է 289 անգամ