Ջոն Մալկովիչը ներկայացել է Հիչքոքի, Էյնշտեյնի և Մերիլին Մոնրոյի կերպարանքով

Bert_Stern___Marilyn_in_Pink_Roses_date_2014pro_w320_h500Ջոն Մալկովիչը միշտ էլ տարբեր պերսոնաժների մարմնավորվելու եզակի շնորհ է ունեցել: Սակայն այս անգամ նա գերազանցել է նույնիսկ իրեն: Լուսանկարիչ Սանդրո Միլլերը մի քանի լուսանկարներ է արել դերասանի հետ, որոնցում Մալկովիչն է Ալֆրեդ Հիչքոքի, Ալբերտ Էյնշտեյնի և Մերիլին Մոնրոյի կերպարանքով: «Մալկովիչ, Մալկովիչ, Մալկովիչ» շարքը, որ այդ անվանումը ստացել է Սփայք Ջոնսի նկարի պատվին, ցուցադրվելու է Չիկագոյի «Քեթրին Էդելման» պատկերասրահում: Միլլերը Ջոնի հետ վերստեղծել է նշանավոր լուսանկարներ, ի թիվս որոնց Ալբերտ Ուոտսոնի «Ալֆրեդ Հիչքոքը սագով» (1973),  Արթուր Սասսի «Ալբերտ Էյնշտեյնը` լեզուն հանած» (1951) և Բերտ Շտեռնի «Մերիլինը»:

Fotor092311324_w640_h1200

© http://www.sandrofilm.com/

Fotor0923114627_w640_h1200

© http://www.sandrofilm.com/

Fotor0923115232_w640_h1200

© http://www.sandrofilm.com/

Աղբյուրը` The Hollywood Reporter

Դիտվել է 100 անգամ