Նյու Յորքի թանգարանում թվայնացվում են  Էնդի Ուորհոլի 500 ֆիլմերը

kinopoisk.ru

Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանն առաջին անգամ սկսել է  նկարիչ և ռեժիսոր Էնդի Ուորհոլի 500 ֆիլմերի թվայնացումը։ Այդ ժապավենները փոփ-արտի հիմնադիրը նկարահանել է 16-միլիմետրանոց ժապավենի վրա՝1963-1972 թվականներին:

Ինչպես նշում են թանգարանի աշխատակիցները, նույնիսկ պրոֆեսիոնալ ուորհոլագետները չեն դիտել այս ֆիլմերը ժապավենի չափազանց փխրունության պատճառով: Մշակվող գործերի թվում նկարչի մուսայի` դերասանուհի և մոդել Էդի Սեջվիքի փորձերն են և ամենատարբեր ժանրերի տասնյակ  լիամետրաժ գործեր:

 

Աղբյուրը՝ telegraf.com

Դիտվել է 40 անգամ