Ուկրաինական ժապավենը ճանաչվել է բոլոր ժամանակների ամենանշանավոր վավերագրական ֆիլմ

vertaSight&Sound ամենահեղինակավոր և հնագույն կինոամսագիրը հրապարակել է բոլոր ժամանակների վավերագրական լավագույն ֆիլմի քվեարկության արդյունքը` Ձիգա Վերտովի «Կինոապարատով մարդը» (1929) ուկրաինական ժապավենը: Այդ մասին գրել է Ալեքսանդր Դովժենկոյի անվան ազգային կենտրոնը` նշելով, որ վարկանիշի աշխատանքների կազմմանը մասնակցած աշխարհի ավելի քան 200 քննադատներից և 100 ռեժիսորներից 110-ը բոլոր ժամանակների լավագույն վավերագրական ֆիլմ են ճանաչել Ձիգա Վերտովի նկարահանած ժապավենը:

Ընդհանուր հաշվով հավակնորդների թիվը 1000-ի էր հասել` կինեմատոգրաֆի ակունքներից մինչև մեր օրերը, որոնցից յուրաքանչյուր հինգերորդը նկարահանվել է 2000 թ. հետո: Առավել քան զարմանալի է, որ 1929 թ. համր ֆիլմն արժանացել է կինոպրոֆեսիոնալների այդպիսի գնահատականի:

vert1«Կինոապարատով մարդը» Ձիգա Վերտովի երկրորդ ֆիլմն է, ստեղծվել է Օդեսայի կինոֆաբրիկայում՝ տաղանդավոր եղբոր, օպերատոր Միխայիլ Կաուֆմանի հետ համատեղ: Սովկինոյից հեռացված Վերտովը հրավիրվել էր Ուկրաինա։ Այդ երկիրը հանդուրժող էր գեղարվեստական այն փորձերի հարցում, որոնց ժամանակը Ռուսաստանում արդեն անցել էր:
1920-ականների վերջին ուկրաինական կառավարության  լիբերալ քաղաքականությունը, ի տարբերություն Ռուսաստանի դոգմատիկ քաղաքականության, կինեմատոգրաֆիստների արտագաղթի իսկական հոսք առաջացրեց դեպի Ուկրաինա, որտեղ իրենց մտահղացումները կարողացան իրականացնել Ձիգա Վերտովը, Միխայիլ Կաուֆմանը, Նիկոլայ Շպիկովսկին, Իվան Պերեստիանին, Նիկոլայ Օխլոպկովը և Վլադիմիր Մայակովսկին, որ երեք կինոսցենար է ստեղծել:

Վերտովի`քննդադատների կողմից ոչ միանշանակ ընկալված և լսարանի կողմից ոչ լիովին հասկացված ինքնառեֆլեքսիվ փորձը շուտով ջնջվեց խորհրդային կինոյի պատմությունից և երկար ժամանակով մոռացվեց: «Կինոապարատով մարդը» ժապավենի մասին հիշեցին միայն 1960-ական թթ.` ռեժիսորի մահից հետո, երբ ֆրանսիական «նոր ալիքի» կինեմատոգրաֆիստները վերգնահատեցին նրա ստեղծագործությունը:vert2

Օդեսայում, Կիևում և Խարկովում նկարահանված ֆիլմը վավերագրողների մեթոդաբանական ձեռնարկ է և միաժամանակ ֆիլմ է ֆիլմի մասին, որում դրված են իրականության անկողմնակալ արձանագրման հիմունքները:

Sight&Sound-ն աշխարհի հնագույն կինոամսագրերից է, որը լույս է տեսնում Մեծ Բրիտանիայում 1932 թվականից: 1952-ից յուրաքանչյուր տասը տարին մեկ ամսագիրը հրապարակում է բոլոր ժամանակների լավագույն խաղարկային ֆիլմերի վարկանիշը ողջ աշխարհի հարյուրավոր կինոպրոֆեսիոնալների հարցումների արդյունքներով:

Sight&Sound-ի վարկանիշն առավել հեղինակավոր է համարվում կինեմատոգրաֆիստների շրջանում: 2012 թ. վերջին վարկանիշային սանդղակում Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյն» ֆիլմը, որն առաջատար էր վերջին 50 տարիների ընթացքում, առաջին անգամ դուրս մղվեց Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ» թրիլլերով:

Այդ նույն սանդղակում, որում չեն բաժանվում խաղարկային և ոչ խաղարկային ֆիլմերը, «Կինոապարատով մարդը» զբաղեցրել է 8-րդ տեղը բոլոր ժամանակների ֆիլմերի շարքում, ինչը և դրդել է BFI-ին վավերագրական ֆիլմերի առանձին վարկանիշ սահմանել:

Բոլոր ժամանակների 50 լավագույն վավերագրական ժապավենների քվեարկության ամբողջական վարկանիշը կհրապարակվի Sight&Sound ամսագրի սեպտեմբերյան համարում։

Աղբյուրը՝   nikvesti.com

Դիտվել է 232 անգամ