Վենետիկի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի կոմպոզիտոր Ալեքսանդր Դեպլան

դեպլաՎենետիկի կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ ժյուրին կգլխավորի ոչ թե ռեժիսոր, պրոդյուսեր կամ դերասան, այլ կոմպոզիտոր` վեց անգամ «Օսկարի»  առաջադրված Ալեքսանդր Դեպլան:

Ի՞նչ ընդհանուր բան կա «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց», «Մորթիով Վեներան», «Օպերացիա «Արգո»», «Կոտորած», «Մարտյան իդեր» և «Բենջամին Բաթոնի հանելուկային պատմությունը» ֆիլմերի միջև: Դրանց բոլորի երաժշտությունը գրել է ֆրանսիացի կոմպոզիտոր, «Օսկարի» վեցակի նոմինանտ, «Ոսկե գլոբուսի», «Գրեմմիի» և «Սեզարի» մրցանակակիր Ալեքսանդր Դեպլան:

Հենց Դեպլան է գլխավորելու Վենետիկի  71-րդ կինոփառատոնի ժյուրին: Փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը: Ինչպես նշել են կազմակերպիչները, Ալեքսանդրը ոչ միայն երաժշտություն է գրում ֆիլմերի համար, այլ նաև իսկական կինոսիրող է:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Վենետիկի կինոփառատոնը գլխավորում էր Բեռնարդո Բերտոլուչին:

 

Աղբյուր`   buro247.ru

Դիտվել է 168 անգամ