Կիևում կանցկացվի պարային ֆիլմերի փառատոն

պառեռ1Կիեւում  հունիսի  13-15-ըանցկացվելիք Dance Film Festival-ում կցուցադրվեն գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, փողոցային պարերի և այն մարդկանց մասին, ովքեր հասել են բարձունքների պարային ոլորտում: Այդ մասին «Комментарии» պարբերականին հայտնել են փառատոնի կազմակերպիչները:

«Այդ փառատոնը կոչված է զարգացնելու ժամանակակից պարի մշակույթն Ուկրաինայում, ուկրաինական  լսարանին հասցնել գոյություն ունեցող և նոր պարային միտումները: Dance Film Festival-ը պրոֆեսիոնալ պարողների և ռեժիսորների, լավ ճաշակով մարդկանց, «գեղեցիկ պատկերի» և ժամաակակից արվեստի երկրպագուների հանդիպման վայրն է»:

Փառատոնի ծրագիրը կբաժանվի երեք կարգի` Underground, Documentary  և Emotional: Առաջինում կցուցադրվի բակային ոճերի` hip-hop, break-dance, krump, house, popping-ի մասին լավագույն տեսաաշխատանքների ընտրանին: Վավերագրական ֆիլմերի կատեգորիան ներկայացված կլինի երեք կարճամետրաժ ֆիլմերով մարդկանց մասին, ովքեր իրենց անունն են ստեղծել պարային աշխարհում:

Իսկ երրորդ ծրագիրն Emotional –ն է, որը կազմակերպիչներն անվանում են ամենագրավիչը, որում հավաքված են պարողի ներքին աշխարհը, նրա զգացումներն ու վերապրումները ցույց տվող աշխատանքներ:  Բացի այդ, փառատոնի բացմանն այցելուներին սպասում են անմոռանալի ցուցադրություններ ուկրաիկնական պարային բեմի լավագույն աստղերից:

 

Աղբյուրը՝  svodka.net

Դիտվել է 143 անգամ