ԱՄՆ-ում կթույլտրեն անօդաչու ինքնաթիռների օգտագործումը ֆիլմերի նկարահանումների ժամանակ

անօդաչու1ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունը դիտարկում է հոլիվուդյան պրոդյուսերների խնդրանքը կինոնկարահանումների ժամանակ անօդաչու ինքնաթիռների օգտագործման հարցը։ Այս մասին հայտնում է THR-ը:

Ինչպես կարծում են պրոդյուսերները, դա թույլ կտա ավելի բարդ ու տպավորիչ նկարահանումներ կատարել: ԱՄՆ-ում օդից նկարահանումների համար այժմ պահանջվում է ունենալ հավաստագրված թռչող միջոց, արտոնագրով օդաչու և քաղաքացիական ավիացիայի վարչության թույլտվությունը: Ինչպես հայտնել է վարչության ներկայացուցիչ Լես Դորը, պրոդյուսերները խնդրել են դրանց օգտագործման թույլտվություն խիստ վերահսկվող՝ ոչ ռիսկային նկարահանումների համար: ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունն աշխատում է նաև փոքր թռչող սարքերի տեղաշարժման կանոնների վրա, որոնք պետք է ուժի մեջ մտնեն արդեն այս տարի:

Աղբյուրը՝    gazeta.ru

Դիտվել է 141 անգամ