Էկրանավորում են լեգենդար Գրետա Գարբոյի և Մառլեն Դիտրիխի կյանքը. Annapurna Pictures ընկերությունը ծանուցել է իր նոր նախագծի մասին

53534d63-a4b7-b337-a4b7-b33828d631f2.photo.0Annapurna Pictures ընկերությունը հրավիրել է սցենարիստներ Անջելա Ռոբինսոնին և Ալեքսանդր Կոնդրեյկին,  որպեսզի սցենար գրեն ընկերության առաջին հեռուստածրագրի համար, որը ցույց է տալու աստղերի` Գրետա Գարբոյի և Մառլեն Դիտրիխի իրական կյանքը և նրանց հարաբերությունները կինոբիզնեսի նշանավոր դեմքերի հետ, ինչպիսիք են Ջոն Գիլբերտը, Մերսեդես դե Ասկոտան, Տալլուլա Բենքհեդը, Ալլա Նազիմովան, Բարբարա Սթենվիկը, Քերի Գրանտը և Ջոն Ուեյնը:

Գործադիր պրոդյուսերի գործառույթները ստանձնելու է Մեգան Էլլիսոնը:

Առայժմ որոշված չէ, թե երբ է թողարկվելու նախագիծը:

Աղբյուրը` multikino.com

Դիտվել է 238 անգամ