Ի՞նչ են ցուցադրելու Կաննում

Փարիզում կայացած մամլո ասուլիսում հայտարարվել են Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ներկայացված ֆիլմերը։ 

Ինչպես հայտնել է  փառատոնի գործադիր տնօրեն Թերի Ֆրեմոն, ընդհանուր առմամբ ներկայացաված 1800 ֆիլմերից Կաննում կցուցադրվեն 50-ը։ Նա տեղեկացրել է նաև, որ փառատոնի արտամրցութային ծրագրում ցուցադրվելու է  ուկրաինացի ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մայդանը»։ Ֆիլմը, իհարկե, այս պահին դեռ  ավարտված չէ, սակայն փառատոնի ժամանակ արդեն պատրաստ կլինի։ Հիշեցնենք, որ Կաննի 67-րդ կինոփառատոնը կմեկնարկի մայիսի 14-ին Մոնակոյի արքայադուստրը»  ֆիլմի ցուցադրմամբ։ 

«Կինոաշխարհը» ներկայացնում է մրցութային ծրագրից մի քանի ֆիլմեր։ 

«Լևիատան». ռեժ.` Անդրեյ Զվյագինցև

լեվիտԱնդրեյ Զվյագինցևի չորրորդ (և երկրորդը մրցույթում) լիամետրաժ «Լևիատան» ֆիլմը` այն նույն գաղտնի նախագիծը սատկած կետի ողնաշարով: Կինոնկարը նկարահանվել է երկրի բևեռային հատվածից էլ այն կողմ։ Ֆիլմում խաղում են Ալեքսեյ Սերեբրյակովը, Վլադիմիր Վդովիչենկովը և Ելենա Լյադովան, օպերատորն է Կրիչման, պրոդյուսերը` Ռոնդյանսկին, երաժշտության հեղինակն է Ֆիլիպ Գլասը։ Կինոնկարի տևողությունը երկուսուկես ժամ է:

 «Երկու օր, մեկ գիշեր»  (Deuxjours, unenuit),  ռեժ.` Ժան Պիեր և Լյուկ Դարդեններ

asayas-copy12 օռ«Ոսկե արմավենու» կրկնակի դափնեկրի առաջին ֆիլմը 2011 թվականից հետո: Այս Ֆիլմով   ռեժիսորը  քայլ է անում  դեպի մայնսթրիմ: Մարիոն Կոտիյարը խաղում է մի կնոջ դեր, որը փորձում է պահպանել աշխատանքը։ Բացի Կոտիյարից, ֆիլմում նկարահանվել է «Խոստովանություն» ֆիլմում Դարդենների բացահայտած և «Որդու» դերակատարման համար տղամարդու լավագույն դերի անվանակարգում Կաննի մրցանակի արժանացած Օլիվիե Գուրմեն:

«Վայրի պատմություններ» (RelatosSalvajes), ռեժ. Դամիան Շիֆրոն

Արգենտինացի ռեժիսորի ֆիլմը, որը նկարահանվել է Պեդրո Ալմադովարի ստուդիայի աջակցությամբ, Սորենտինոյի ոճով հարավային բարային նորաձև ֆիլմ է: Ժանրը` տրագիկոմեդիա, կառուցվածքը` ժամանակակից կյանքի մի քանի պատմություններ` Օլթմանի ոճով, գլխավոր դերում` Լեոնարդո Սբարալյան, որ հայտնի է  «Ինտակտո» ֆիլմից:

 «Տիմբուկտու» (Timbuktu), ռեժ. Աբդըրահման Սիսակո

Սիսակոն մեծացել է Մալիում, 1980-ականների վերջին սովորել է ԿՀՊԻ-ում («Ռոստով-Լուանդա» վավերագրական ֆիլմում նա հիշում է Ռուսաստանի աֆրիկացի իդեալիստ ուսանողների պատանեկության մասին): Ֆրանսիայի օժանդակությամբ նկարահանված նրա «Բամակոն» (2006) համարվում է աֆրիկյան կինեմատոգրաֆի գլուխգործոցներից մեկը:  «Տիմբուկտուն» (ինչպես աֆրիկացի հեղինակների բազմաթիվ ֆիլմեր) ֆինանսավորել են ֆրանսիացիները, այն նկարահանվել է Սահարայում, սյուժեի հիմքում ջիհադականների կողմից քաղաքի բռնազավթման մասին համանուն պատմությունն է:

«Զիլս Մարիա» (SilsMaria), ռեժ. Օլիվիե Ասայաս

kinopoisk.ruՌեժիսոր Ասայասի ֆիլմը մշտապես հայտնվում է Կաննի  մրցույթում Ջուլիետ  Բինոշը (միայն նա արդեն բավարար է) խաղում է վաստակավոր արտիստուհու, Քրիստիան Ստյուարտը` նրա հավատարիմ օգնականին, իսկ Քլոե Մորեցը` արվեստագետի, որին նորից դեր են տվել, որը մի ժամանակ ծերացող աստղին ճանաչված էր դարձրել:

«Սեն Լորան» (SaintLauren), ռեժ. Բերտրան Բոնելո

լօռանԲոնելոն Իվ Սեն Լորանի բայոպիքը նկարահանել է պատմությունը որպես հոսք ընկալող ռեժիսոր, հոսք, որից կարելի է վերցնել անհրաժեշտը և դասավորել հերթականությամբ: Նրա  «Ապոլոնիդներում» (հայրենական վարձույթում`  «Հասարակաց տուն») XIX դարի հասարակաց տունը լցվում է 20-ականների ռոքով, իսկ վերջում մարմնավաճառները դուրս են գալիս ժամանակակից մեգապոլիսի փողոցները: Ժամանակակից մոդելավորողի դերը մարմնավորել է Գասպար Ուլյելը։ Ֆիլմն ընդգրկում է 1965-1975 թվականները, երբ Սեն Լորանը ստեղծեց ռուսական հավաքածուն։

Դիտվել է 307 անգամ