Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմը Կաննի 67-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում է

li-atom-egoyanԿանադահայ  ռեժիսոր Ատոմ Էգոյանի  «Գերիները» կինոնկարն ընդգրկված է  Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Ինչպես տեղեկացնում է seans.ru-ն,  Էգոյանի վերջին ժապավենը, ի թիվս այլ ֆիլմերի, կպայքարի գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու ճյուղի» համար:  Էգոյանը երկու այլ ռեժիսորների՝ Դեյվիդ Կրոնենբերգի և Քսավիե Դոլանի հետ կներկայացնի Կանադան միանգամից 3 ֆիլմով։:

Ատոմ Էգոյանը 2008 թվականին Կաննում ներկայացրել էր  իր «Երկրպագություն» ֆիլմը: Նոր կինոնկարի  առիթով էլ տաղանդավոր ռեժիսորն ասել է, որ ուրախ է կրկին  Կաննի մրցութային ծրագրում լինելու համար: «Գերիները» հոգեբանական թրիլլեր է, որը ներկայացնում է մի ընտանիքի կյանքը, երբ նրա անդամներից մեկն  առևանգվում է:

«Կինոաշխարհ»

 

Դիտվել է 403 անգամ