Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագոն» հակախորհրդային քարոզչության թիրախ

jivagaԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունն օգտագործել է Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպը որպես  գաղափարախոսական պայքար Խորհրդային Միության դեմ: Հետախուզական վարչությունը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնցում իբր նշված են վեպի պատվիրատուներն ու հրապարակման ժամկետները, ինչպես նաև գրքի տարածման վայրը: Այս մասին հայտնել է Washington Post թերթը:  Պարբերականի լրագրողներին հաջողվել է շփվել հրապարակման պատրաստվող գրքի հեղինակների՝ Պիտեր Ֆիննի և Պետրա Կոուվիի հետ։ Ֆինն ու Կոուվին վկայակոչել են  հետախուզական վարչության կողմից վերջերս գաղտնազերծված փաստաթղթերը, որոնցում իբր նշված են ռուսերեն «Դոկտոր Ժիվագոյի» պատվիրատուները և հրապարակման ժամկետները, ինչպես նաև վեպի տարածման վայրերը: ԿՀՎ-ն, ինչպես նշել են ապագա գրքի հեղինակները, մտադիր էր շեշտը դնել ոչ այնքան Պաստեռնակի ստեղծագործության բովանդակության, որքան հայրենիքում դրա հրապարակման անհնարին դարձնելու վրա:

«Մենք հնարավորություն ունենք ստիպելու ԽՍՀՄ քաղաքացիներին խորհել սեփական կառավարության գործողությունների մասին, երբ ներկայում ապրող ռուս գրողի ստեղծած գերազանց գրական աշխատությունը հասանելի չէ իր սեփական երկրում, իր լեզվով և իր ժողովրդի համար»,- մասնավորապես, ասվում է գաղտնազերծված փաստաթղթերից մեկում: Ապագա գրքի հեղինակների տեղեկացմամբ` ԿՀՎ-ն փորձել էր թաքցնել իր մասնակցությունը վեպի հրապարակման հարցում` դիմելով հոլանդական հրատարակչական ընկերություններից մեկին, որպեսզի այն իր «սեփական նախաձեռնությամբ» հրատարակի գրքի ռուսալեզու տարբերակը:

1958 թվականին գիրքը տարածվել է եվրոպական երկրներում, սակայն դրա տպաքանակը, ինչպես գրում է թերթը, գլխավորապես, նախատեսված էր Բրյուսելի Գրքի համաշխարհային ցուցահանդեսի համար, որտեղ  պետք է այցելեին նաեւ խորհրդային քաղաքացիների պատվիրակությունները: Ինչպես հավաստիացնում են հրատարակման պատրաստվող գրքի հեղինակները, «Դոկտոր Ժիվագոյի» տպաքանակի մի մասը բաժանվում էր Վատիկանի տաղավարի միջով: Հետագայում, Ֆիննի և Կոուվիի տվյալներով, ԿՀՎ-ն անմիջականորեն մասնակցել է այդ վեպի «գրպանի» տարբերակի հրատարակմանը, քանի որ այն ավելի դյուրին էր անցկացնել սահմանը:

Հիշեցնենք, որ Բորիս  Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» ստեղծագործությունը էկրանավորվել է 1965 թվականին  Մեծ Բրիտանիայում։ Ռեժիսորն է Դավիթ Լենը, գլխավոր դրերում հանդես են եկել Օմար Շարիֆն ու Ջուլի Քրիստին։ Կինոնկարը տասնամյակներ  ի վեր պահպանել է իր արդիականությունն՝ մնալով  հայտնի ու սիրված հանդիսատեսի համար։ 2014 թ․ տվյալներով, ժապավենը  զբաղեցնում է  բոլոր ժամանկների ամենաշատ  գումարներ վաստակած  ֆիլմերի 8-րդ հորիզոնականը։

Աղբյուրը՝ itar-tass.com

Դիտվել է 396 անգամ