Միխայիլ Շվիդկոյ. «Այդ դեպքում պետք է արգելել Դոստոևսկուն, Նաբոկովին, Բունինին, կարելի է ամեն ինչ արգելել»

imagesՌուսաստանի նախագահի` միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հայտարարել է, որ Նովոսիբիրսկի կինոթատրոնների ցանցին Մարտին Սկորսեզեի «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի ցուցադրության համար պատասխանատվության ենթարկելն անհեթեթություն է:

«Ցավոք, ներկայիս օրենսդրությունն այնքան խճճված է և իրարամերժ, որ ինչ ուզես կարող ես քրեորեն պատժել: Ինձ թվում է, որ այնուամենայնիվ չի կարելի անհեթեթության հասնել: Այդ դեպքում պետք է արգելել Դոստոևսկուն, Նաբոկովին, Բունինին, կարելի է ամեն ինչ արգելել»:

Նրա կարծիքով` հարկ է հասկանալ, որ հոլիվուդյան կինոյում ներքին խիստ գրաքննություն գոյություն ունի, քանի որ ամերիկյան հասարակությունը «բավական պուրիտան» է:

«Այնտեղ շատ արգելքներ կան ևʹ հեռուստատեսությունում, ևʹ լայն էկրանում, որոնք երևակայել անգամ չենք կարող: Ամերիկացիների համար թմրանյութերը լուրջ խնդիր են, վստահ եմ, որ ոչ մի հոլիվուդյան պրոդյուսեր, եթե խելքը գլխին է, իսկ Մարտին Սկորսեզեի խելքը տեղն է, թմրամոլության քարոզչություն թույլ չի տա: Որովհետև անմիջապես խնդիր կունենա ներքին օրենսդրության հետ»,- բացատրել է նա:

Ապրիլի 4-ին Նովոսիբիրսկի կենտրոնական շրջանային դատարանը,  ՌԴ Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության (ФСКН) հայցի հիման վրա կինոթատրոնների 5 ցանցերի տուգանեց ընդհանուր հաշվով 4 մլն ռուբլի Սկորսեզեի ֆիլմի համար:

«Ուոլ սթրիթի գայլը» նկարահանվել է բորսայի բրոկեր Ջորդան Բելֆորտի հուշերի հիման վրա, որը 1987 թ. ստեղծեց  խոշորագույն բրոկերական գրասենյակներից մեկը, սակայն 10 տարի անց դատապարտվեց փողերի լվացման համար: Կինոնկարն այս տարի ներկայացված էր «Օսկար» մրցանակի 5 անվանակարգերում:

Աղբյուրը` Վզգլյադ

Դիտվել է 274 անգամ