«Մեծ վարպետը» նվաճել է յոթ ասիական «Օսկար»

1897750_10151938466536476_851197280_nՄակաոյում տեղի ունեցավ Ասիական կինոմրցանակի (Asian Film Awards) 8-րդ արարողությունը:  Հաղթահերոսը նշանավոր հոնկոնգցի ռեժիսոր Վոն Կար Վայն էր, նրա մարտաֆիլմը` արևելյան մարտարվեստի տարրերով, միանգամից յոթ մրացանակ ստացավ` լավագույն ֆիլմի, լավագույն ռեժիսորական աշխատանքի, լավագույն կնոջ դերի (Չժան Ցզի), լավագույ օպերատորական աշխատանքի (Ֆիլիպ Լե Սուր), լավագույն նկարչական աշխատանքի, լավագույն երաժշտության և լավագույն զգեստների համար: 

55529

Երկու մրցանակ ստացավ հնդկական «Լանչբոքս» (Dabba) մելոդրամը` լավագույն սցենարի (Ռիտեշ Բարտա) և լավագույն տղամարդու դերի համար (Իրֆան Կհան): Երկրորդ պլանի լավագույն դերի մրցանակները բաժին հասան Յեո Յանն Յաննինին («Իլո Իլո») և Խուան Բոյին («Անտեր երկիրը»): Կորեական «Միստր Գոու» կատակերգությունը մրցանակ է ստացել լավագույն հատուկ էֆեկտների համար: Ասիական կինոմրցանակները շնորհվում են 2007 թվականից: Աղբյուրը` kino-teatr.ru

Դիտվել է 266 անգամ