CinemaCon-ում խոշոր կինոընկերությունները ներկայացրել են 2014 թվականի ծրագրերը

diazԱմենամյա CinemaCon ֆորումն ավանդաբար իր վրա է սևեռել կինոսիրողների ուշադրությունը: Warner Bros, Fox, Sony Pictures, Disney, Paramount և Universal կինոընկերությունները ներկայացնում են իրենց մեկ տարվա ծրագրերը, ծանուցում տասնյակ նոր նախագծերի մասին։
Universal ընկերության ծրագրերի շնորհանդեսին մասնակցել է Անջելինա Ջոլին՝ ներկայցնելով իր ռեժիսորական աշխատանքը՝ «Անկոտրումը»։ Fox и Warner Bros ընկերությունները պատմել են իրենց պայծառ ապագայի մասին: Նրանք ֆորում բավական լավ էին պատրաստվել և իրենց հետ Լաս Վեգաս էին բերել տասնյակ դերասանների, մասնավորապես` Քլինտ Իստվուդին, Միլա Կունիսին, Ջոնի Դեպին, Մորգան Ֆրիմանին և նույնիսկ Դյու Բերրիմորին, որի առաջացած հղիության մասին կատակում էին դեռ հունվարին` «Ոսկե գլոբուսի» արարողության ժամանակ: CinemaCon-ում Դրյուն և Ադամ Սենդլերը ոչ միայն ներկայացրին «Խառնածինները» կինոնկարը, այլև ֆորումի շրջանակներում կազմակերպված արարողության ժամանակ մրցանակ ստացան։
Նշենք, որ CinemaCon-ի նպատակն է, որ կինոընկերությունները հնարավորություն ունենան մրցելու ոչ միայն դրամարկղահավաքով, այլև իրենց կինոնկարների շուրջ հետաքրքրություն ու իրարանցում առաջացնելու կարողությամբ: Խոսքը նոր նախագծերի մասին պատմող թիզերների, թրեյլերների, առաջին կադրերի և հոլիվուդյան դերասանների հետաքրքիր մտքերի տարածման մասին է:

diaz1

diaz3

diaz4

diaz5

Աղբյուրը` buro247.ru

Դիտվել է 263 անգամ