«Կիսալուսնի ծովածոցն» արդեն հայկական կինովարձույթում է

kisa«Մոսկվա» կիոթատրոնում, մարտի 27-ի կայացավ «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի երեւանյան պրեմիերան: Սերունդների փոխհարաբերություններ, տարվա չորս եղանակներ ու չորս պատմություններ՝ միահյուսված մեկ ֆլիմում: Ֆիլմի հիմքում ընկած է ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունը: Կինոնկարի ռեժիսոր Մարինե Զաքարյանի խոսքով, ֆիլմն իր համար հասունացման մեկ օր է. « երկու տարի տեւած նկարահնումների ընթացքում, ինչպես ֆիլմի հերոսներն են մեկ օրում փոխվում, այնպես էլ ես եմ փոխվել, հասկացել Սարոյանի խոսքի ուժը, նրա համամարդկային լինելը»:

«Կինոն զարմանալի բան է, ունենում ես ինչ-որ տեսիլք, հետո քեզ միանում են 40-50 մարդ և ամեն ինչ անում են, որ այդ տեսիլքը տեսնես էկրանին: Ես` որպես ռեժիսոր, հասունացա այս ֆիլմի ընթացքում»,- ասում է նա:

«Կիսալուսնի ծովածոցը» լիամետրաժ խաղարկային ֆիլմի գործողությունները ծավալվում են համանուն քաղաքում: Հերոսները պատանիներ են, որոնց անկեղծ և ազնիվ հայացքը կյանքին ֆիլմի հիմնական առանցքն է: Ֆիլմը հասունացման մասին է, երբ հերոսները ձեռք են բերում աշխարհում ամենակարևոր բանը` հասկանալու ունակությունը: Տարվա չորս եղանակներին ծավալվող պատմությունները գովք են` Աստծո ստեղծած աշխարհին ու մարդուն:

Նկարահանումները մեկնարկել են երկու տարի առաջ` 2012-ին: Արտադրությանն աջակցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` դեբյուտային ֆիլմերի աջակցության սկզբունքով. ֆլիմը ռեժիսոր Մարինե Զարքարյանի և օպերատոր Միհրան Ստեփանյանի դեբյուտն է: 2013-ին ֆիլմի արտադրությունն ավարտելու համար ֆինանսական աջակցություն են ցուցաբերել «Պարալլելս ֆիլմ» կինոընկերությունն ու «Sharm Pictures»-ը: «Կիսալուսնի ծովածոցը» կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում:

«Կինոաշխարհ»

Դիտվել է 288 անգամ