Կազմվել է կինեմատոգրաֆիական աղետների քարտեզ

oraclbvrh923ycjgmzh2Համացանցում հրապարակվել է  ԱՄՆ քարտեզը, որտեղ  ցույց են տրված տարաբնույթ աղետներից  գեղարվեստական ֆիլմերում առավել հաճախ տուժված քաղաքներն ու նահանգները։

Քարտեզի ստեղծման համար ուսուումնասիրվել են 189 ֆիլմ։ Ամենատուժված քաղաքը  Նյու Յորքն է, որը ենթարկվել է 35 կինեմատոգրաֆիական  հարձակումների։ Երկրորդ տեղում է հայտնվել Լոս Անջելեսը (34 հարձակում), իսկ 3-րդ տեղում՝ Սան ֆրացիսկոն ( 21 հարձակում)։

Ծրագրի հեղինակները  առանձնացրել են  մեկ տասնյակ  տարաբնույթ կինեմատոգրաֆիական  աղետներ։ Դրանք, մասնավորապես, հսկայական հրեշներն են, էքստրեմալ եղանակային պայմանները,  երկրաշարժերը, հրաբուխները,  վարակներն ու վիրուսները, տեռորիստական ակտերը, միջուկային զենքի կիրառումը, այլմոլորակայինները, մետեորիտներն ու գերհերոսների պատերզմները։  Ծրագրի հեղինակները ձեռնամուխ են եղել նկարի երկրորդ մասի աշխատանքներին։

Աղբյուրը՝  lenta.ru

Դիտվել է 322 անգամ