Բրիտանական ֆիլմերի փառատոնի նոր բացահայտումները

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ  երկու՝ Լավագույն գրախոսական եւ Լավագույն լուսանկարչական աշխատանք, մրցույթների ամփոփումը, որով եւ  եզրափակվեց  փետրվարի 22-ից մեկնարկած Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը: «Հայաստանում Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող գրախոսականների եւ լուսանկարչական աշխատանքների մրցույթները դարձել են ավանդական։ Մեր նպատակն է  զարգացնելու արվեստի այդ ճյուղերը, ինչպես նաեւ հայտնաբերելու, խարախուսելու եւ քաջալերելու այն երիտասարդներին, որոնք հետաքրքրված են դրանցով։ Ուրախալի է, որ մրցույթներին մասնակցում են մեծ թվով երիտասարդներ, եւ նույնքան էլ ուրախալի է, որ մասնակիցները շնորհալի են, եւ մի քանի տարի անց կունենք կայացած ու լավ  մասնագետներ»,- համոզված է Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրեի ղեկավար Նարեկ Թովմասյանը։

 

britanakanԼավագույն գրախոսականի մրցույթի հաղթող ճանաչվեց Րաֆֆի Մովսիսյանը։ Նրա  «Եսասեր հսկան» ֆիլմի գրախոսականը արժանացավ Կինոքննադատների եւ կինոլրագրողների ասոցիացիայի անդամների ամենաբրաձր գնահատականին։ Րաֆֆի Մովսիսյանը պարգեւատրվեց   Apple iPad պլանշետով: Լավագույն գրախոսականի երկու մասնակիցները՝ Վահրամ Մարտիրոսյանն ու Լուսինե Ասլանյանն էլ ստացան խրախուսական մրցանակներ։ Ընդհանուր առմամբ, այս  մրցույթին ներկայացվել էր 32 աշխատանք։ «Շնորահակալություն եմ հայտնում Բրիտանական խորհրդին ոչ միայն մրցույթը, այլև փառատոնն անցկացնելու համար: Հայաստանի կինոթատրոնները հետաքրքված չեն իրական ֆիլմերով և մեզ համար շատ հազվադեպ առիթներ են փառատոնները, որոնք մեզ թույլ են տալիս տեսնել տարածաշրջանի կինոյի զարգացումները: Բրիտանական ֆիլմերը չէինք կարող տեսնել մեծ էկրաններին, հավանաբար համացանցում կտեսնեինք»,-նշեց Րաֆֆի Մովսիսյանը:

«Մեզ հետ, մեր կողքին» լուսանկարչական մրցույթին ներկայացվել էր 58 լուսանկար։ Այս անգամ այն նվիրված էր հասարակությունում առկա ներառական խնդիրներին։  Լուսանկարչական ոլորտի մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովը  լավագույնը ճանաչեց Արմեն Անմեղիկյանի աշխատանքը:  Նա պարգեւատրվեց լուսանկարչական սարքով, իսկ վեց մասնակիցներ էլ ստացան խրախուսական մրցանակներ:  «Բրիտանական խորհուրդը Հայաստանում այն եզակի կազմակերպություններից է, որը միշտ հետևողական է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ներառական ծրագրեր իրականացնելուն, որոնցից մեկը հենց այս ֆոտոմրցույթն էր»,-ասաց Արմեն Անմեղիկյանը:

 

Դիտվել է 277 անգամ