Ֆրունզն իր կնոջ աչքերով

269693 10 ամիս առաջ Մհեր Մկրտչյանի այրին՝ Թամար Հովհաննիսյանն ԱՄՆ-ից եկավ Հայաստան, ու նորոգվեցին քննարկումներն ու խոսակցությունները Մհեր Մկրտչյան-Թամար Հովհաննիսյան ամուսնական զույգի շուրջը։ Շատերը Մհեր Մկրտչյանի կյանքի վերջին տարիների տխուր պատկերի ու ողբերագական վախճանի մեջ փնտրվող մեղավորների շարքն էին դասում նաև Թամար Հովհաննիսյանին։ Դերասանուհին դեռ անցյալ տարի տեղեկացրեց, որ մտադիր է մի ֆիլմ պատրաստել. նկարահանման հրապարակում կլինեն ինքն ու տեսախցիկը։ Ինքը կնստի տեսախցիկի առաջ, ինչպես հայելու, և կանկեղծանա, կխոսի իր հետ։ Իսկ մենախոսությունը կծավալվի Մհեր Մկրտչյանի շուրջը։ Թամար Հովհաննիսյանն ասաց, որ արհամարհում է իր հասցեին հնչող բամբասանքներն ու մեղադրանքները՝ դրանք համարելով անտեղյակության ու չարախոսության հետևանք։

6 Դերասանուհին պատրաստվում է կյանքի կոչել ավելի ծավալուն նախագիծ, քան 10 ամիս առաջ իր նշած ֆիլմ-մենախոսությունն է։ Մհեր Մկրտչյանի հետ համատեղ կյանքի ընթացքում արխիվային հսկայական նյութ է հավաքվել, որը կվերածվի գրքաշարի և ֆիլմերի։ Ամռանը կհրատարակվի «Չտեսնված Ֆրունզը» խորագրով առաջին գիրքը, որը կընդգրկի երբևէ չհրապարակված լուսանկարներ՝ Թամար Հովհաննիսյանի մեկնաբանությամբ ու ծանոթագրությամբ։ Երկրորդ գրքում դերասանուհին կներկայացնի իր հուշերը, իսկ երրորդը նվիրվելու է Մհեր Մկրտչյան արտիստին։

Նախագծի խմբագիրը կինոգետ Զավեն Բոյաջյանն է։ Գրքերը ձևավորելու և հրատարակելու է «Անտարես» հրատարակչությունը։զավեն

ԱՄՆ-ում ռեժիսոր Աննա Տերյանը փորձել է Թամար Հովհաննիսյանի հետ  իրականացնել մի կինոնախագիծ։ Նկարահանել է դերասանուհու պատմություններն ու հուշերը Ֆրունզի մասին. ստացվել է   4-5 ժամ տևողությամբ տեսանյութ։ «Ափսոս է, եթե չօգտագործվի այդ նյութը։ Որոշեցինք կիսատ մնացած նախագիծն ավարտին հասցնել։ Նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել ռեժիսոր Արման Երիցյանի հետ, որը ստանձնել է այդ տեսագրությունը ներկայացնելու պատասխանատվությունը։ Դեռ հստակ չէ, թե ինչ ձևաչափ կունենա այդ  ֆիլմը։ Դրանից բացի,  նախատեսել ենք մեկ ուրիշ ֆիլմ ևս։ Այն հետաքրքիր գեղարվաստական մոտեցումներով կկառուցվի՝ ռեալիթի-շոուի սկզբունքներով»,- ներկայացնում է Զավեն Բոյաջյանը։ Իսկ Թամար Հովհաննիսյանն առայժմ չի ուզում բացել բոլոր գաղտնիքները, որպեսզի ֆիլմերն անակնկալ լինեն հանդիսատեսի համար։

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ

Դիտվել է 763 անգամ

Calendar

March 2014
M T W T F S S
« Feb   Apr »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31