Գ․Գեւորգյան․ «Հայֆիլմը» պետք է վերադարձնել իր տիրոջը՝ կինոյին»

գեւորգՏասը տարի առաջ «Հայֆիլմ» կինոստուդիան մասնավորեցվեց ընդամենը 600 հազար դոլարին համարժեք գումարով։ Այն ժամանակ կառավարությունն ու կինոգործիչները լիահույս էին, որ նոր սեփականատերը շուտով կսկսի պայմանագրով նախատեսված ներդրումներն ու հիմնանորոգումը, եւ  շատ կարճ ժամանակահատվածում  «Հայֆիլմը» կդառնա տարածաշրջանային հզոր կինոստուդիա։

Տասը տարի անց արդեն ոչ միայն չի կատարվել պայմանգրով նախատեսված պարտավորությունները, այլեւ ամբողջովին ավերվել է «Հայֆիլմ» կինոստուդիան․ կինոստուդիայից  մնացել է միայն թալանված ու ավերակների վերածված շենքը։ Թե ի՞նչն է եղել այս տարիներին կինոգործիչների լռության պատճառը «Կինոաշխարհը» փորձել է պարզել կինոստուդիայի վերջին տնօրեն Գեւորգ Գեւորգյանից, ում տնօրինության տարիներին էլ հենց սեփականշնորհվել է «Հայֆիլմը»։  Գ․Գեւորգյանի խոսքերով, մի քանի տարի առաջ կինոստուդիայի աշխատակիցները փորձեցին հարցը բարձրացնել, սակայն անհաջողության մատնվեցին․ պայմանգրային կողմը, պատասխանել էր, որ մինչեւ պայմանգրի ավարտը դեռ ժամանակ կա, եւ միայն ժամկետը լրանալուց հետո կարելի է հարցը բարձրացնել, եթե ոչինչ արված չի լինի։ «Այդ պարագայում, մենք այլ ելք չունեինք, քան՝ սպասելը։ Սակայն, այժմ,  ավելի քան ակնհայտ է, որ արդեն անհնար է կատարել բոլոր այն պայմանգրային կետերը, որոնք ներառված են փաստաթղթում, դրանք ե՛ւ  նոր ֆիլմերի արտադրություն են, ե՛ւ գերհզոր կինոտեխնիկայով ստուդիայի վերազինում, ե՛ւ հիմնանորոգում, ե՛ւ ֆիլմերի պահպանություն, վերականգնում, ֆոնդերի արխիվացում, նոր նկարահանման տաղավարների կառուցում․․․։Այս շարքը կարելի է անվերջ թվարկել»,-ասում է Գ․Գեւորգյանը, եւ հավելում, որ ժամեկետները ավելի քան սուղ են, եւ հազիվ թե այդ ամենը իրականցվի մինչեւ պայմանագրի ավարտը։

Դիտվել է 486 անգամ