Կասսը կինոժապավենի վրա…և ոչ միայն

and-now-ii-ladies-and-gent-ii27-gՀին ու նոր ընկերները, ծանոթներն ու միլիոնավոր երկրպագուներն ամեն պահի նրա հետ չեն, բայց մայրիկի նվիրած թավշե արջուկ խաղալիքը նրանից անբաժան է: Այն Պատրիցիա Կաասի թալիսմանն է: 3-4 տարեկան աղջնակի փայլուն ապագան առաջինը հենց գերմանուհի մայրն է կանխատեսել՝ ինքնավստահություն ու առաջ մղվելու հաստատակամություն ներարկելով վեց զավակներից ամենակրտսերին՝ Պատրիցիային: Մայրն է պատանեկության ու երիտասարդության տարիներին կանգնած եղել երգարվեստում առաջին քայլերն անող աղջկա կողքին ու խրախուսել նրան: 1989-ին մորը կորցնելով՝ Պատրիցիան ծանր սթրես է տանում, բայց շուտով վերագտնում իրեն ու շարունակում հաղթարշավը:

and-now-ladies-and-gentlemen-2002-03-gԿաասն առաջին անգամ եկավ Հայաստան: Մենահամերգին հայ հանդիսատեսից ստացած տպավորությունները ջերմ էին ու անկեղծ: Հանդես եկավ «Կաասը երգում է Պիաֆ» ծրագրով, որը նրա հարգանքի տուրքն է Էդիտ Պիաֆի հիշատակին՝ մահվան 50-րդ տարելիցի առիթով:
Կաասի մուտքը երաժշտական աշխարհում հաստատգրել է ֆրանսիական կինոյի աշխարհահռչակ անուններից մեկը՝ Ժերար Դեպարդիեն: 1985-ին 19- ամյա Կաասն ի դեմս Դեպարդիեի՝ գտնում է իր առաջին ու հուսալի պրոդյուսերին: Համոզվելով, որ իր դիմաց կանգնած է տաղանդավոր ու յուրօրինակ երգչուհի՝ Դեպարդիեն Կաասին ներկայացնում է պոետ Ֆրանսուա Բերնհեյմին: Վերջինն էլ Դեպարդիեի կնոջ՝ Էլիզաբեթի հետ, Պատրիցիայի համար նոր երգ է գրում՝ «Jalouse» (Խանդոտը): Դեպարդիեն հովանավորում է երգի ձայնագրությունը: Սինգլն առաջադրվում է ԷՄԻ-ի, բայց հաջողություն չի ունենում: Դեպարդիեի հետ համագործակցությունը, սակայն, դրական առաջընթաց է արձանագրում Կաասի կարիերայում:
and-now-ii-ladies-and-gent-ii33-gԿաասը ինքնադրսևորվել է նաև կինոյում: 36 տարեկան է եղել, երբ Կլոդ Լելուշից հրավեր է ստացել՝ խաղալու «Իսկ հիմա…տիկնայք և պարոնայք» ֆիլմում: Երգչուհին իրեն բախտավոր է համարում, որ ռեժիսորներն իր մեջ նաև դերասանուհու են տեսել ու դերեր առաջարկել: «Կլոդ Լելուշի ֆիլմում ես նաև երգում եմ, ֆրանսերեն երգերն անգլերեն եմ կատարում, որպեսզի արտասահմանյան ցուցադրումների ժամանակ անգլախոս հասարակությանն իմ երգերը հասանելի ու հասկանալի լինեն: and-now-ii-ladies-and-tou-ii01-gԲայց շատ կուզեի, որ ռեժիսորներն իմ առումով շեշտը դնեին ավելի շատ ոչ թե ձայնիս, այլ դերասանական կարողություններիս վրա»,-խոստովանում է Կասսը: «Իսկ հիմա…տիկնայք և պարոնայք» ֆիլմի ցուցադրությունները Ֆրանսիայում ու աշխարհի այլ երկրներում նպաստում են Պատրիցիայի 6-րդ՝ «Piano-Bar» ալբոմի հաջողությանը:
2012 թվականին ՝ 46 տարեկանում, Կաասը հրավեր է ստանում ռեժիսոր Թիերի Բինիսթիից: Նա մարմնավորում է որդեկորույս մոր կերպար: «Ես տրվել եմ այդ դերին, ապրել կերպարի հույզերով ու դառնություններով: Չտիրապետելով դերասանական արվեստի նուրբ գաղտնիքներին՝ այնուամենայնիվ ներքին մղումով ու ճիգերով ջանացել եմ չխաղալ այդ դերը, այլ լինել որդեկորույս մայր: Ես ամբողջովին բացել եմ իմ հոգին ու ներաշխարհը: Այստեղ էլ պիտի շեշտեմ, որ բոլորովին էլ հաճելի չէ, երբ անգամ այդ դերն առաջարկելիս քեզ նայում են՝ որպես երգչուհու ու այդ պատճառով են քեզ ներգրավում ֆիլմում»,- երկրորդ խոստովանությունն արեց Կաասը:
and-now-ladies-and-gentlemen-2002-37-gՆրա երգերը ռեժիսորները հազվադեպ են օգտագործել ֆիլմերում: Բերտրան Տավերնեի «Խայծը» կինոնկարում հնչում է Պատրիցիա Կաաս: Ֆիլմը 1995 թվականին Բեռլինում ստացել է «Ոսկե արջ»:
Ռոբերտ Օլդմենի «Pret-a-Porter» («Բարձրագույն նորաձևություն») ֆիլմում, որտեղ խաղում են Մարչելո Մաստրոյանին, Սոֆի Լորնը, Անուկ Էմեն, Ջուլիա Ռոբերտսը և համաշխարհային կինոյի, նորաձևության, շոուբիզնեսի մի ամբողջ աստղաբույլ, և որի երաժշտությունը գրել է Միշել Լեգրանը, Ջենեթ Ջեքսոնի, Գրեյս Ջոնսի, U2-ի հետ մի փոքր հատված երգում է նաև Պատրիցիա Կասսը:
Համաշխարհային կինոյում ունեցած նրա ոչ մեծ դերակատարումից զատ, Կաասն անփոխարինելի դեր է ունեցել Ալեն Դելոնի կյանքում: Տասնամյակների իրենց կապը երգչուհին այսպես է բանաձևում՝ հարգանք և մտերմություն, բայց գաղտնիք չէ, որ այն բուռն սիրավեպի ժանրից է ու միշտ եղել է համաշխարհային հանրության, պարբերականների ու հետաքրքրասերների ուշադրության կենտրոնում:

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ

Դիտվել է 291 անգամ