Ուես Անդերսոնի թիմի նկարահանման գաղտնիքները…

հյուրԲեռլինալեից հետո, որտեղ Ուես Անդերսոնի «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»  ֆիլմն արժանացավ փառատոնի մեծ ժյուրիի մրցանակին,  խոսվում է, որ այն ռեժիսորի լավագույն  կինոնկարն է: Անդերսոնի ֆիլմերը բազմիցս ներկայացվել են Կաննի և Բեռլինի կինոփառատոներում, «Օսկարի» և Բրիտանական կինոկադեմիայի մրցանակներին: Նրա «Լուսնկայի թագավորություն» ֆիլմով բացվել է Կաննի 65-րդ կինոփառատոնը: Իսկ ռեժիսորի ներշնչանքի աղբյուրը, իր իսկ խոսքերով, Ստեֆան Ցվեյգի արվեստն է: Երկու աշխարհամարտերի միջեւ ընկած ժամանակշրջանում տեղի ունեցած դեպքերի մասին պատմող ֆիլմում  ընդգրկված է հրաշալի աստղային դերասանական կազմ` Ռայֆ Ֆայնս, Սիրշա Ռոնան, Ջուդ Լոու, Ուիլյամ Դեֆո, Թիլդա Սուինթոն, Բիլլ Մյուրեյ, Էդրիան Բրոուդի և այլք: Կինոնկարը ամերիկյան կինովարձույթ կմտնի մարտի 7-ից , իսկ ռուսական` մարտի 13-ից:

Ուես Անդերսոնը եւ նրա  թիմը բացահայտել են նկարահանման ընթացքի գաղտնիքները` կուլիսային տեսանյութերով:

http://www.youtube.com/watch?v=6fh4SyAx1LQ

Աղբյուրը`   www.buro247.ru

Դիտվել է 249 անգամ