Ուկրաինացիներին ցույց են տվել «մինչ կինոյի» ժամանակների կինոսարքեր

clip_image002[5]Ալեքսանդր Դովժենկոյի անվան ազգային կենտրոնը ներկայացրել է տեսարձակող (պրոյեկցիոն) և նկարահանող սարքերի  վերականգնման նախագիծ` ըստ ուկրաինացի գյուտարար Իոսիֆ Տիմչենկոյի գծագրերի:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, առաջին անգամ այդ սարքերը ցուցադրվել են 1893 թ. Օդեսայում, այսինքն` կինոյի ծննդյան պաշտոնական տարեթվից երկու տարի առաջ:

1_24_15_20

Իոսիֆ Տիմչենկոյի վերականգնված սարքը

Վերականգնողների խոսքով` Իոսիֆ Տիմչենկոն իր մշակումներով առաջ է ընկել ֆրանսիացի Լյումեր եղբայրներից, որոնք համարվում են կինեմատոգրաֆի սկզբնավորողը: Տիմչենկոն շատ ավելի կատարյալ սկզբունք է հղացել պատկերների ընդհատվող շարժման համար: Սակայն  նրա սարքերն այդպես էլ չեն պատենտավորվել:

Մասնագետները նաև պատմել են համաշխարհային կինեմատոգրաֆի  պատմության սկզբնավորման մասին և ցուցադրել են առաջին սարքերը, որոնք շարժվող պատկերի պատրանք են ստեղծել:

 

Աղբյուրը

Դիտվել է 314 անգամ