Շնորհվեցին «Սանդենս» անկախ կինոյի փառատոնի մրցանակները

989207279Երեկ` հունվարի 25-ին, ԱՄՆ Յուտա նահանգի Պարկ Սիթի քաղաքում հայտարարվեցին «Սանդենս» ամենամյա կինոփառատոնի մրցանակակիրները: Հաղթողների լրիվ ցուցակը զետեղված է փառատոնի կայքում:

GrandDrama_JT

Դեմիեն Չազելլե

«Լավագույն ամերիկյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում  հաղթել է Դեմիեն Չազելլեի «Մտրակի փոկը» («Whiplash») ժապավենը: ToKillMan_JT2Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Ալեխանդրո Ֆեռնանդես  Ալմենդրասի «Սպանել մարդուն» («To Kill a Man») հոգեբանական թրիլլերը:

GrandDoc_JTԺյուրին լավագույն ամերիկյան վավերագրական ֆիլմ է համարել վավերագրողներ Թրեսի Դրոզ Թրագոսի և Անդրյու Դրոզ Պալերմոյի «Ռիչ Հիլ» («Rich Hill») ժապավենը, որը պատմում է Միսուրի նահանգի մի մոռացված փոքր քաղաքի կյանքի մասին:

WorldDoc_2Լավագույն արտասահմանյան  վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Վերադարձ Հոմս» կինոնկարը` նվիրված երիտասարդ սիրիացիներին, այդ թվում և ազգային ֆուտբոլային թիմի դարպասապահին, որոնք վերադառնում են հայրենի քաղաք, որպեսզի համալրեն ապստամբների շարքերը:

«Սանդենս» հոբելյանական` 30-րդ փառատոնում, որն անցկացվեց հունվարի 16-26-ը, ցուցադրվել է  աշխարհի 37 երկրների ռեժիսորների 118 ֆիլմ: Մոտ 100 կինոնկար առաջին անգամ է էկրան բարձրացել, իսկ 54 աշխատանք դեբյուտային էր:

«Սանդենսն»  անկախ կինոյի առավել հեղինակավոր ցուցադրություններից է ԱՄՆ-ում, իսկ վերջին տարիներին`ամբողջ աշխարհում: Այն հիմնադրվել է 1985 թ. դերասան և ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդի նախաձեռնությամբ և անվանակոչվել է «Բուչ Քեսսիդին և Դանդենս Քիդը» (1969) պաշտամունքային ֆիլմում նրա մարմնավորած հերոսի պատվին:

Մրցանակակիր ֆիլմերի թրեյլերները․

«Կինոաշխարհ»

Դիտվել է 260 անգամ