Forbes ամսագիրը Սթիվեն Սփիլբերգին ճանաչել է տարվա ամենաազդեցիկ մարդ

168710088JD00032_Jury_PhotoԱմերիկյան Forbes ամսագրի վարկանիշային աղյուսակի տվյալներով` պրոդյուսեր և ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը ճանչվել է տարվա ամենաազդեցիկ նշանավոր անձնավորություն: Ամսագրի հարցումների համաձայն` նրա օգտին քվեարկել է Միացյալ Նահանգների բնակչության 47 տոկոսը: Հարցվածները, մասնավորապես, նշել են Սփիլբերգի վերջին` «Լինկոլն» կենսագրական ֆիլմի հաջողությունը, որի համաշխարահային դրամարկղային հասույթը կազմել է 275 մլն դոլար: Կինոնկարը Սփիլբերգին բերել է նաև երկու «Օսկար»: Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է հեռուստահաղորդավար և գործարար Օփրա Ուինֆրին (45 տոկոս), ապա Ջորջ Լուկասը: Ամենաազդեցիկ հայտնիների վարկանիշային աղյուսակում են նաև Մարտին Սկորսեզեն և Ռոն Հովարդը:

Աղբյուրը`  http://buro247.ru

Դիտվել է 353 անգամ