Հայտնի են «Ոսկե գլոբուսի» դափնեկիրները. գլխավոր մրցանակը ստացել է «Ստրկության 12 տարի» կինոնկարը

988890851Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի (HFPA) որոշմամբ ռեժիսոր Սթիվ Մակքուինի «Ստրկության 12 տարի» կինոնկարը ճանաչվեց 2013 թ. լավագունը, լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակը ստացավ «Ձգողականության» հեղինակը` մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը: «Լավագույն դրամատիկական դերասանուհի» անվանակարգում հաղթեց Քեյթ Բլանշետը Վուդի Ալենի «Ժասմին» ֆիլմում խաղացած դերի համար: Լավագույն դերասան ճանաչվեց Մեթյու Կակկոնահին «Դալլասի սպառողների ակումբ» կինոնկարում ՁԻԱՀ-ով հիվանդ Ռոն Վուդրուֆի դերը խաղալու համար:

988888931

Կադր «Ստրկության 12 տարին» ֆիլմից

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է 23-ամյա Ջենիֆեր Լոուրենսը «Խարդախություն ամերիկյան ձևով» քրեական տրագիկոմեդիայում գլխավոր հերոսի կնոջ դերը խաղալու համար: Այդ ֆիլմն էլ ստացավ տարվա «Լավագույն կատակերգական կինոնկար» կոչումը: Երկրորդ պլանի լավագույն դերասանի դափնին նվաճեց Ջարեդ Լետոն, որ «Դալլասի սպառողների ակումբ» ֆիլմում կատարել է ՁԻԱՀ-ով հիվանդ տրանսսեքսուալի դերը:

988860300

Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխության ժամանակ

Հոլիվուդի լրագրողները տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմ են համարել իտալական «Մեծ գեղեցկություն» ժապավենը:

988859360

Ամերիկացի դերասան Ջերադ Լետոն «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխության ժամանակ

Ամերիկյան «Ոսկե գլոբուս» (Golden Globe) մրցանակը ֆիլմերին և հեռուստատեսային կինոնկարներին շնորհվում է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի (Hollywood Foreign Press Association, HFPA) կողմից սկսած 1944 թվականից:

Ասոցիացիայի շուրջ 90 անդամները ներկայացնում են աշխարհի 55 երկրներ` 250-միլիոնանոց ընթերցողական լսարանով: Նրանց նյութերը ամերիկյան կինոյի մասին հրապարակում են Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի և Լատինական Ամերիկայի առաջատար թերթերն ու ամսագրերը, ինչպիսիք են Daily Telegraph-ը Անգլիայում, Le Figaro-ն Ֆրանսիայում, L’Espresso-ն Իտալիայում, Vogue-ը Գերմանիայում, China Times-ը և այլն:

Աղբյուրը` ՌԻԱ նովոստի

 

Դիտվել է 366 անգամ