Կաննի միջազգային կինոփառատոնի նոր նախագահը հավանաբար կդառնա Պիեռ Լեսկյուռը

FRANCE_46Կաննի միջազգային կինոփառատոնի նոր նախագահ է նշանակվելու Պիեռ Լեսկյուռը` ֆրանսիական խոշորագույն վճարովի հեռուստակայանի` «Կանալ+»-ի նախկին ղեկավարը: Նա կփոխարինի 83-ամյա ռեժիսոր, կինոքննադատ և պրոդյուսեր Ժիլ Ժակոբին, որ այդ պաշտոնը զբաղեցրել է 1978-ից: Առաջիկա նշանակման մասին «Պարի մատչ»  հանդեսի կայքում հայտնել է այդ պաշտոնի մեկ այլ հավակնորդ Ժերոմ Կլեմանը, որ նախկինում ղեկավարել է ֆրանկո-գերմանական «Արտե» հեռուստակայանը:

«Սուրբ ծնունդի նախօրեին ինձ տեղեկացրին, որ նախագահը դառնալու է Լեսկյուռը, քանզի պարզվել է, որ այդ պաշտոնը ստանալու համար հարկ է կինոփառատոնի վարչական խորհրդի անդամ լինել: Ես դրա մեջ չեմ մտնում, հետևաբար չեմ կարող ընտրվել: Իմ ունեցած տեղեկություներով` Լեսկյուռի թեկնածությունն առաջադրելու է Ֆրանսիայի պետությունը»,- ասել է Կլեմանը:

Կաննի միջազգային կինոփառատոնի կազմակերպչական կոմիտեն և ինքը` Պիեռ Լեսկյուռը հրաժարվել են որևէ կերպ մեկնաբանել Կլեմանի հայտարարությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ

 

Դիտվել է 171 անգամ