Իրանում պայթյունից զոհվել է պատերազմի մասին ֆիլմ նկարահանող խումբը

52cd70eb-1b9e-9ef6-1b9e-9ef9d13c616f.photo.0

Իրանի զինվորականները Իրաքի հետ պատերազմի ժամանակ, 1984 թ.

Միջադեպը տեղի է ունեցել Թեհրանից 35 կմ հարավ` «Սուրբ պաշտպանություն» կինոավանում, որտեղ սովորաբար ֆիլմեր են նկարահանվում պատերազմի մասին: Փրկված դերասաններից մեկի խոսքով`  պայթուցիկը պատահաբար գործել է այն մեքենայի կողքին, որում հատուկ էֆեկտների գծով տնօրենն էր:

Նկարահանող խմբի անդամներից մեկը պատմել է, որ բնական նկարահանումների համար օգտագործվել է իսկական զինամթերք, քանի որ բեմադրությունների հրատեխնիկայի մատակարարումը, իրանական միջուկային ծրագրի պատժամիջոցների շրջանակներում,   ենթարկվում է էմբարգոյի:

Զոհվածներն ընդգրկված էին ռեժիսոր Մասուդ Դեհնամակիի «Միրաջիհա» ֆիլմի նկարահանումներում: Դրա պրեմիերան նախատեսված էր 2014 թ. փետրվարին, «Ֆաջր» միջազգային կինոփառատոնում, որն անցկացվում է Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի ժամանակ:

Աղբյուրը` lenta.ru

Դիտվել է 276 անգամ