Կաննի 67-րդ կինոփառատոնի ժյուրին կգլխավորի նորզելանդացի կին ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը

Bright Star Photocall - Cannes Film Festival 2009Անցյալ տարի Ջեյն Քեմփիոնը Կաննում գլխավորում էր կրճամետրաժ ֆիլմերի ժյուրին: Նա միակ կին ռեժիսորն է, որը երկու անգամ արժանացել է Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին` «Ոսկե արմավենու ճյուղին»: Առաջին անգամ Քեմփիոնը փառատոնի գլխավոր մրցանակն ստացել է 1986թ. «Կեղեւ» կարժամետրաժի, իսկ երկրորդ անգամ` «Դաշնամուրը» ֆիլմի համար: «Դաշնամուրը» 1994թ. ներկայացվել էր նաեւ «Օսկարի»` «Լավագույն ռեժիսոր »անվանակարգում, սակայն ռեժիսորը արձանիկն ստացավ «Լավագույն սցենարի» համար (սցենարի հեղինակը նույնպես Ջեյն Քեմփիոնն է):
Ջեյն Քեմփիոնի վերջին` «Վառ աստղը» ֆիլմը էկրան է բարձրացել 2009թ.: 2013թ. նա նկարեց իր առաջին սերիալը` յոթ մասանոց «Լճի բարձունքը» դեդեկտիվ թրիլլերը, որը բարձր գնահատեցին կինոքննադատներն ու հանդիսատեսը:
Կաննի փառատոնը այս տարի կանցկացվի մայիսի 14-25-ը:

 

Աղբյուրը` http://buro247.ru/culture/news/zhyuri-kannskogo-kinofestivalya-vozglavit-zhenshci.html

Դիտվել է 268 անգամ