Լյումեր եղբայրների հինգ ամենահայտնի ֆիլմերը

Lumiere brothers, c 1920s.1896 թ. հունվարի 6-ին տեղի ունեցավ Լյումեր եղբայրների «Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան» ֆիլմի պրեմիերան: Լյումեր եղբայրները համարվում են կինոյի, ինչպես նաև ֆրանսիական կինոարդյունաբերության և ռեժիսուրայի սկզբնավորողները: Իրենց կյանքի ընթացքում նրանք հասցրել են նկարահանել կինեմատոգրաֆում լայնորեն հայտնի մի քանի ֆիլմեր: Այս կապակցությամբ smartnews.ru-ն ներկայացրել է Լյումեր եղբայրների ֆիլմերի ընտրանի` բաղկացած հինգ առավել հայտնի ֆիլմերից:

«Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան»

«Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան» ֆիլմն առաջիններից է, որ Լյումեր եղբայրները նկարահանել և ցուցադրել են հանրությանը: Սա 1896 թ. նկարահանված կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է: Այն ավելի հաճախ հիշատակվում է որպես «Ժամանող  գնացքը» կամ «Փոստային գնացքի ժամանումը»: Սա նաև Լյումեր եղբայրների ամենահայտնի ֆիլմն է: Կինոնկարի սյուժեն շատ պարզ է, քանի որ ամբողջ գործողությունը տեղի է ունենում մի վայրում` երկաթուղային կայարանի կառամատույցում, որտեղ վագոնների կողքով քայլում են ուղևորները: Ֆիլմը մեծ ճանաչում է ձեռք բերել: Ուշագրավ է, որ շարժվող գնացքի պատկերը խուճապ է առաջացրել  առաջին դիտողների մեջ:

1388155751_781583_43

«Թրջված ջրվորը»

«Թրջված ջրվորն»  առաջին կարճամետրաժ կատակերգությունն է աշխարհում: Կինոնկարը պարզ և ուրախ սյուժե ունի: Ցույց է տրվում, թե ինչպես է այգեպանը փողրակով ոռոգում այգին: Մի տղա որոշում է կատակ անել. աննկատ ոտքը դնում է փողրակի վրա, և ջուրն այլև չի հոսում: Այն պահին, երբ այգեպանն ուշադիր զննում է փողրակի ծայրը, տղան բարձրացնում է ոտքը, և ջուրը ցայտում է այգեպանի երեսին:  Վերջինս դեն է գցում փողրակը և նետվում տղայի հետևից: Այս ֆիլմը մինչ օրս որոշ  կինոգետներ անվանում են «վաղ կինեմատոգրաֆի հեգնական պատմություն»:

1388155462_200396_31

«Բանվորների ելքը ֆաբրիկայից»

«Բանվորների ելքը ֆաաբրիկայից» ժապավենը ևս մեկ կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է: Սա պատմության  մեջ առաջինն ֆիլմն  է, որը հանրությանը ցուցադրվել է մեծ էկրանով: Այն առաջին անգամ ցուցադրվել է 1895 թ. մարտի 22-ին ֆրանսիական ֆոտոարդյունաբերության զարգացմանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ: Հետրաքրքրական է այն փաստը, որ 1895 թ. դեկտեմբերի 28-ին այս կինոնկարով է բացվել Փարիզում` սրճարանի նկուղում տասը ֆիլմերից բաղկացած առաջին վճարովի կինոսեանսը

«Պատվիրակների ժամանումը Լիոնի ֆոտոկոնգրես»
«Պատվիրակների ժամանումը Լիոնի ֆոտոկոնգրես» ֆիլմը նույնպես Լյումեր եղբայրների նկարահանած առաջին ֆիլմերից է, դարձյալ կարճամետրաժ վավերագրական ֆիլմ: Կոնգրեսի պատվիրակները և տիկնայք շոգենավի նավասանդուղքով իջնում են նավամատույց: Նրանցից մի քանիսը կանգ են առնում, որպեսզի ողջունեն իրենց նկարահանող օպերատորին: Այս ֆիլմը չորրորդն էր 1895 թ. դեկտեմբերի 28-ի վճարովի կիոսեանսում:

Lumiere Cinematographe, c 1900.

«Մեխանիկական մսագործը»

Լյումեր եղբայրների նկարահանած «Մեխանիկական մսագործն» առաջին կինոկատակերգություններից է: «Կինոֆանտաստիկայի հանրագիտարանում» ֆիլմը նշվում է որպես կինեմատոգրաֆի պատմության մեջ առաջին գիտա-ֆանտաստիկ ֆիլմ: Կինոնկարում ցուցադրվում է մի հորինված մեքենա` պատրաստված երկու արկղից և ձեռքով պտտվող անիվից, «Երշիկի մեխանիկական աղաց մարսելյան ձևով» մակարգրությամբ: Այս մեքենայի մի կողմից  կենդանի կենդանի խոզ եմ մտցնում, իսկ մյուս կողմից դուրս են գալիս պատրաստի նրբերշիկներ և այլ փաթեթավորված մսով խորտիկներ:

 

Դիտվել է 1169 անգամ