Բարաք Օբաման Սպիտակ տանը կինոփառատոն է կազմակերպում: Հիմնադրվել է Սպիտակ տան առաջին դպրոցական կինոփառատոնը

bobamavnutrpostaԻնչպե՞ս են տեխնոլոգիաներն ազդում երեխաների կյանքի վրա: Օգնո՞ւմ են դպրոցականներին ավելի լավ ու արագ յուրացնելու գիտելիքները: Բարաք Օբաման ԱՄՆ-ի միջնակարգ դպրոցների աշակերտներին խնդրել է պատասխանել այս հարցերին տեսանյութի ձևաչափով: Եվ այնպիսի պարգևավճարով, որին կնախանձի անգամ ինքը` Սփիլբերգը:

whitehouseff

Պատմության մեջ առաջին անգամ Սպիտակ տանը կանցկացվի դպրոցականների կինոաշխատանքների ցուցադրություն: Բարաք Օբաման հիմնադրել է The White House Student Film Festival կինոփառատոնը, որին կարող են մասնակցել Կ-12 կարգի (տարրական դասարաններ, միջնակարգ դպրոց) բոլոր սովորողները: Խնդիրը, որ աառաջադրել է նախագահը երեխաներին այս է. նկարահանել 3-րոպեանոց տեսանյութ տեխնոլոգիայի և կրթական գործընթացին դրա  բերած նպաստի թեմայով: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած մրցակիցները կարող են Սպիտակ տանը ցուցադրել իրենց ֆիլմերը, բացի այդ, դրանց հոլովակները կբեռնվեն Youtube-ում` Սպիտակ տան ալիքում և սոցցանցերում: Մրցույթը կավարտվի հունվարի 29-ին:

Աղբյուրը` buro247.ru

 

Դիտվել է 342 անգամ