Ֆրենկ Դարաբոնտ. «Մեծ կինոյում բոլորը հափշտակված են հատուկ էֆեկտներով»

10th Anniversary Screening of "The Shawshank Redemption" - September 23, 2004Երկու անգամ «Օսկար» մրցանակի առաջադրված ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտը The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում համեմատում է աշխատանքները հեռուստատեսությունում ու կինեմատոգրաֆում և խոսում է իր նոր հեռուստանախագծի` «Գանգստերների քաղաքի» մասին, որը մեկնարկեց TNT ալիքով դեկտեմբերի 4-ին:

- Ուրա՞խ եք, որ թողարկեցիք «կրճատ» սերիալ: Եվ ի՞նչ եք մտածում  «կրճատ սերիալ» երևույթի մասին:

- Լիակատար հրճվանքի մեջ եմ: Մեր սերիալը կհասցնեն տեսնել մինչև ֆուտբոլային սեզոնի սկսվելը: Գիտեք ինչ, մենք երբեք չենք մտածել, որ «Գանգստերների քաղաքը» «կրճատված մինի սերիալ» է լինելու: Համարեք, որ սա սեզոնի կեսն է: Այդ կերպ մենք թողարկեցինք նաև «Քայլող մեռյալները» վեց մասով` կես սեզոնով: Իսկ նման «կրճատ սերիալների» մասերը նկարվում են այնպես, ինչպես մնացած հեռուստատեսային ժամանոց շոուները:

jon_bernthal_la_noir

Կադր «Գանգստերների քաղաքը» կինոնկարից

- Առաջին սեզոնը հող նախապատրաստեց հնարավոր երկրորդ սեզոնի համա՞ր:

- Այո, գրողը տանի: Ես երբեք հրաժեշտ չեմ տալիս հանդիսատեսին` նրան խայծ չթողնելով: Այնտեղ մեծ ինտրիգ կա:

- Դուք ուզում եք, որ երկրորդ սեզոնը նույնպես բաղկացած լինի վեց մասի՞ց, թե՞ դառնա 12-մասանոց, ինչպես վարվեցիք «Քայլող մեռյալների» դեպքում:

- Գաղափարն այս էր. եթե մենք գրավենք լսարանին, ապա երկրորդ սեզոնին ալիքը մեզ ավելի ստանդարտ պատվեր կտա: Ինչպես և եղավ «Քայլողների» դեպքում: Վեց մասով սերիալ սկսելը փայլուն միտք է: Չգիտեմ` մե՞նք ենք այն հղացել «Քայլողներով», թե՞ ոչ, հնարավոր է, որ նաև մենք: Վեց մասը ռեժիսորին ավելի մեծ հնարավորություն է տալիս ապացուցելու, որ իր նախագիծն արժանի է ուշադրության, քան մեկ փորձնական սերիան: Վերջինիս դեպքում ոչինչ չես հասցնում տեղը տեղին  պատնել: Իսկ վեց սերիայով ևʹ կարող ես ապացուցել, որ գաղափարդ արժեքավոր է, ևʹ հեռուստացանցը հնարավորություն կտա, որ անես դա և  իր ամբողջ սեզոնի փողը չծախսես: Այնպես որ սա հեռուստանախագիծը գործի դնելու գերազանց միջոց է:

- Վերջին շրջանում թեʹ ռեժիսորները, թեʹ դերասանները մղվում են դեպի հեռուստատեսություն: Հոլլի Բերրին պայմանագիր է կնքել CBS-ի հետ, Սյուզան Սարանդոնը, Մեգ Ռայանը… Ի՞նչ եք մտածում, ինչո՞ւ է նման միտում նկատվում:

- Նախ` որոշակի ծավալով աշխատանք ես ունենում, որն անհրաժեշտ է անել: Այսինքն` երկու-երեք տարի անգործ չես նստում` սպասելով, որ ինչ-որ մեկը քեզ «այո» կասի: Այդպես գործով ես զբաղվում: Հեռուստատեսությունը մի մեքենա է, որը մշտապես սովամահ է լինում, պետք է անընդհատ կերակրես նրան: Դա նշանակում է, որ մենք աշխատում ենք  կանոնավոր կերպով: Անգործ չենք նստում` եղունգ կրծելով: Երկրորդ` լավագույն գրողները փախել են հեռուստատեսություն, որովհետև այլևս չեն ցանկանում աշխատել կինոյում: Հուսանք, որ երբևէ ճոճանակը հետ կճոճվի, բայց կարծում եմ, որ լիամետրաժ ֆիլմերը, ընդհանուր առմամբ, վերջին տարիներին մեծ կանգառ են դարձել այդ հատուկ էֆեկտներով հափշտակվելու պատճառով: Եվ ես թքած ունեմ հերոսների վրա, քանի որ այնտեղ ոչ մի կարգին սցենար չկա: Ինքներդ եք տեսնում, որ դերասանները գնում են հեռուստատեսություն նույն այդ պատճառով: Հեռուստանախագծերում և ոչ թե գեղարվեստական ֆիլմերում են նրանք իսկական նյութ ստանում, որը կարելի է խաղալ:

- Ի լրումն` հեռուստատեսությունն ավելի մռայլ է դառնում այնպիսի նախագծերի շնորհիվ, ինչպիսիք են «Գանգստերների քաղաքը» և «Քայլող մեռյալները»:

- Եվ իհարկե կարող ենք ավելացնել «Բոլոր արատներով»-ը, «Սոպարնո կլանը». բովանդակությունն ավելի «հասուն» է դարձել: Այն արդեն «Միստր Էդը» կամ «Բեևերլի հիլզի գեղջուկը» չէ: Մենք արդեն լուրջ պատմություններ ունենք` շատ «հասուն» բովանդակությամբ, և դա չտեսնված հաճելի է: Ի լրումն` հեռուստատեսությունը կարող է իր հնարավորությունը տալ որոշ պատմությունների: Այսպես, «Բոլոր արատներով»-ը չէր կարող մեծ էկրանին պատահել: Եվ այն էլ փաստարկ չէ, որ կհաջողվեր լիամետրաժ ֆիլմ նկարել նուար ոճով, ինչպես «Գանգստերների քաղաքը»: Բայց կարող ես դա անել հեռուստատեսությունում: Ժանրային նյութ, «ոչ տիպական» նյութ, այս ամենը հեռուստատեսությունում կյանք ստանալու ավելի մեծ շանսեր ունի: Ահա ինչու ենք ձգտում այստեղ, որպեսզի աշխատենք:

Աղբյսւրը` The Hollywood Reporter

Դիտվել է 315 անգամ