Հայկական կինոն նոր զարգացումների կիզակետում

հառւտՎերջերս Տալլինում կայացած «Մութ գիշերներ» միջազգային կինոփառատոնի արտամրցութային՝ «Նոր ձայներ հայկական կինոյում» ծրագրում ներկայացված երիտասարդ ռեժիսորների 17 ֆիլմերը ցուցադրության նոր առաջարկ են ստացել։ Տալլինյան հայկական ֆիլմերի ծրագիրն այս անգամ ցուցադրելու ցանկություն են հայտնել Դանիայի միջազգային կինոփառատոնից։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որը Տալլինի կինոփառատոնի ժյուրիի անդամ էր, նշեց, որ փառատոնում բացի հայ երիտասարդների ֆիլմերից, մրցութային ծրագրում է եղել նաև Սերժ Ավեդիքյանի և Ալյոնա Ֆետիսովայի «Փարաջանով՝ գեղեցիկի սիրահարը» համատեղ արտադրության ֆիլմը (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա և Ֆրանսիա), որն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին։ Մրցանակը փառատոնի փակման երեկոյի ժամանակ Խաչատրյանն անձամբ է հանձնելՍերժ Ավեդիքյանին։

«Ինձ համար շատ ուրախալի է, որ հայկական ֆիլմերը սկսել են ցուցադրվել տարբեր երկրներում։ Դա շատ կարևոր է, կարծես թե այն ծանր շրջանից սկսել ենք դուրս գալ։ Դա լավ է և չափազանց ուրախալի, սառույցն այլևս հալված է»,- ուրախությամբ փաստում է Հարություն Խաչատրյանը։ Նրա խոսքով` օրերս էլ երիտասարդ ռեժիսոր Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը ներկայացվեց Թբիլիսիի 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։ «Ես նունպես հրավիրված էի այդ փառատոնին և ոչ միայն որպես հյուր: Փառատոնի օրերին «Ոսկե ծիրանը» տարածաշրջանային խորհրդաժողով անցկացրեց՝ նվիրված տարածաշրջանային կինոմիտումներին, տարածաշրջանում համատեղ արտադրության հնարավորությունների զարգացմանն ու ներդաշնակ օրենսդրական դաշտի ստեղծմանը։ Խորհրդաժողովը  շատ արդյունավետ անցավ, քանի որ բացի տարածաշրջանի և հետխորհրդային երկրների ներկայացուցիչներից, ներկա էին նաև եվրոպական մի շարք երկրների մասնագետներ, որոնք իրենց փորձը ներկայացրին։ «Շատ շուտով համատեղ արտադրության ասպարեզում տարածաշրջանում նոր հնարավորություններ ու համգործակցության ուղիներ կբացվեն»,-նկատում է նա։

Թբիլիսյան փառատոնի օրերին Հ.Խաչատրյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարարի և փոխնախարարի հետ, քննարկել «Հայ-վրացական կինոէքսպրես» ծրագիրը, որն ամեն տարի «Ոսկե ծիրանն» անցկացնում է Ջավախքում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ տարվանից ծրագիրը կիրականացվի 4 վրացական և 4 հայկական շրջաններում․Վրաստանում՝ Ջավախք,Ախալցխա, Նինոցմինդա և Ասպինջա, իսկ Հայաստանում՝ Գյումրի, Աշոցք, Ամասիա, Վանաձոր։ Այս ծրագիրը որպես տարածաշրջանային փառատոն գործելու է 6 ամիս` հուլիսից մինչև դեկտեմբեր, այսինքն` «Ոսկե ծիրանից» մինչև Թբիլիսիի կինոփառատոնը։ «Կարծում եմ` այս ծրագիրը լավ մեկնարկ է երկու երկրների կինոհամագործակցության ոլորտում։ Ծրագիրը կարևորել են ևʹ Հայաստանի, ևʹ Վրաստանի մշակույթի պատասխանատուները։ Արդեն տարիներ շարունակ, այն իրականացվում էր միայն մեր ուժերով, սակայն արդեն եկել է պահը, որ այն պետք է պետական մակարդակով կազմակերպվի, պետական մարմինները պետք է իրենց մասնակցությունն ունենան այս կարևոր գործում»,- համոզված է Հ.Խաչատրյանը։

Ռ.ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆ

Դիտվել է 387 անգամ

Calendar

December 2013
M T W T F S S
« Nov   Jan »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031