դիսնեյ

Կադր «Երկաթե մարդը 3» ֆիլմից

2013 թ. Disney ընկերության ֆիլմերը համաշխարահային  կինովարձույթում սահմանել են ռեկորդ` հավաքելով 4 մլրդ դոլար: Այս մասին գրում է Variety-ին` հղումը անելով ընկերության  տարածած մամլո հաղորդագրությանը: Սա ռեկորդային ցուցանիշ է  ընկերության համար:

Disney –ի  նախորդ ռեկորդը գրանցվել է 2010 թ..  այն ժամանակ ընդհանուր գումարը կազմել էր 3,791 մլրդ դոլար: 2010 թ. էկրան էին բարձրացել «Խաղալիքների պատմություն.մեծ փախուստ» և «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմերը, որոնք համշխարհային վարձույթում համապատասխանաբար հավաքել էին 1,06 և 1,02 միլիարդ դոլար: Այս  ամռանը, Disney-ը դարձավ առաջին ընկերությունը, որի ֆիլմերը 2013 թ.  ԱՄՆ-ում վաստակեցին 1 մլրդ դոլար: Տարվա ամենահաջողված  դիսնեյական կինոնկարներն  են   «Երկաթե մարդը 3» (1,2  մլրդ դոլար, այս կինոնկարը ներկայումս զբաղեցնում է  5-րդ հորիզոնականը ` բոլոր ժամանակների ամենադրամարկղային ֆիլմերի ցանկում) և  «Մոնստրների համալսարանը» (743,4 մլն դոլար):

Այդուհանդերձ, ըստ նույն աղբյուրի, 2013 թ.  ընկերությունը  ֆինանսական տեսնկյունից ունեցել է նաև չհաջողված ֆիլմ` «Միայնակ ռենջերը», որի վրա ծախսվել է  215 մլն դոլար և150 մլն էլ`  ֆիլմի մարքետինգային աշխատանքների կազմակերպման համար: Սակայն վարձույթում այն հավաքել է ընդամենը 260,5 մլն դոլար:

Այսպես թե այնպես, ըստ BoxOfficeMojo կայքի տվյալների, 2013 թ. դիսնեյական ժապավենները  համաշխարհային վարձույթում վաստակել են  3,5 մլրդ դոլար: Միաժամանակ, ըստ  այդ նույն աղբյուրի համեմատական տվյալների, Universal ընկերության ժապավենները հավաքել են  շուրջ 3 մլրդ, Warner Bros-ը` շուրջ 3,2 մլրդ, Fox-`ը շուրջ 2,5 միլիարդ դոլար:

Աղբյուրը` http://buro247.ru/culture/cinema/kompaniya-disney-pervaya-po-sboram-v-ssha.html


Հայտնի են պատվավոր «Օսկարի» դափնեկիրները

Ամերիկյան կինոակադեմիայի պատվավոր «Օսկար» մրցանակի  (Governors Awards) պարգևների հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։ Արարողության պրոդյուսերը Ջենիֆեր Ֆոքսն է, որն...

|19 Հոկտեմբեր 2018,10:23