Ճապոնական ֆիլմերի փառատոն` Երևանում և Գյումրիում

պօպկօռնՆոյեմբերի 2-6-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն: Փառատոնի շրջանակներն ընդլայնելու նպատակով` այս տարի ցուցադրություն է նախատեսվում նաև  Էջմիածին քաղաքում:

Փառատոնի օրերին կցուցադրվեն պատմական և ժամանակակից թեմատիկ 5 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարության մամլո ծառայությունից: Փառատոնի բացումը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում, որի ճեմասրահում էլ «Հիկարի» կենտրոնի սաները կներկայացնեն ճապոնական օրիգամի արվեստը: Բացի այդ, հայ և ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես կգա «Հովեր» պետական կամերային երգչախումբը, կցուցադրվի նաև «Ծաղկունքից հետո» ֆիլմը:

Դիտվել է 405 անգամ