Կատակերգության նկարահանման ժամանակ գողացել են կեսմիլիոնանոց խցիկը

556bigԿես միլիոն դոլար արժեցող Cineflex Elite խցիկը գողացել են «Բութը և էլ ավելի բութը» կատակերգության նկարահանման ժամանակ: Այդ մասին հաղորդում է Atlanta Business Chronicle-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Ատլանտայում հոկտեմբերի 12-ին: Cineflex Elite խցիկը գողացել են մոտ վարձակալած մեքենայից, երբ օպերատորը և նրա օգնականը նախաճաշում էին տեղի ռեստորանում:

Խցիկը տանում էին օդանավակայան, որպեսզի տեղադրեն ուղղաթիռում: Հանցագործը թանկարժեք սարքը գողացել է` կոտրելով մեքենայի կողպեքը: Բացի այդ, մեքենայից գողացել է նաև նոութբուքը և այլ հարմարանքներ:

Հատուկ աերոնկարահանումների համար նախագծված խցիկի մասին տեղեկությունների համար  խոստացել են 5 հազար դոլարի պարգև: Ոստիկանությունը զբաղված է դրա որոնմամբ:

Ֆառելլի եղբայրների «Բութը և էլ ավելի բութը» կինոնկարի  երկրորդ մասը էկրան պետք է բարձրանա 2014 թ.` առաջին ժապավենից 20 տարի անց: Ֆիլմը պատմում է Հարրի և Լլոյդ հավատարիմ ընկերների մասին, որոնց դերերը խաղում են Ջեֆ Դենիելսը և Ջիմ Քերրիին: Կատակերգության առաջին մասը ցուցադրվել է 1994 թ. և 17 մլն բյուջեի պարագայում վարձույթով հավաքել 247 մլն:

http://www.utro.ru/articles/2013/10/19/1151179.shtml

Դիտվել է 270 անգամ