Հայ կինոյի շունչը` Ժնևում

սիրանԱրվեստագիտության թեկնածու, կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դոցենտ Սիրանույշ Գալստյանն օրերս հրավիրվել էր Շվեյցարիայի Ժնև քաղաք` հանդես գալու հայ կինոյի պատմության մասին դասախոսությամբ :

Ս. Գալստյանը նշեց, որ միջոցառումը բաղկացած է եղել երկու մասից` դասախոսություն և հայկական ժամանակակից ֆիլմի ցուցադրություն: «Երկրորդ մասում ցուցադրվեց Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմը, որն ընտրել էինք Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի հետ: Ցուցադրվեցին նաև երկու վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր` Աշոտ Մկրտչյանի «Non-Stop» և «Ձմեռային մեղեդի» կինոնկարները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել:

Մանրամասները` տեսանյութում…

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 529 անգամ