Հարություն Խաչատրյանը` «360°» միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ

c5e38be6d6d4631d4ccc720320d88491Հոկտեմբերի 10-17-ը Մոսկվայում տեղի կունենա  «360°»  արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը: Կազմակերպիչներն են Պոլիտեխնիկական թանգարանը, «Սոկոլովո» հիմնադրամը և Սոկոլովոյի բաց համալսարանը: Գործընկերների թվում են Մոսկվայի կառավարությունը և «Ռոսնանո» ընկերությունը:

Փառատոնի բոլոր ֆիլմերը պատմում են այն մասին, թե ինչն է հուզում ժամանակակից գիտությանը և շուրջգիտական հանրությանը` սկսած կենսաբանությունից մինչև քաղաքագիտություն, ֆիզիկայից մինչև փիլիսոփայություն:

d55a84c039396c085e26ef9668da2897«360°»  արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնի ժյուրին նախագահելու է Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Այս տարի առաջին անգամ, բացի փորձագետների ժյուրիից, մրցութային ծրագրի ֆիլմերը գնահատելու է նաև ուսանողական ժյուրին, որի անդամները գիտական բուհերի ուսանողներ են: Համալսարանների վեց ներկայացուցիչները կշնորհեն ուսանողական ժյուրիի հատուկ մրցանակը:

Փառատոնում ընդգրկված ֆիլմերի ցուցադրությունը, ինչպես նաև դասախոսությունները, բանավեճերը և վարպետության դասերը հեղինակների և ֆիլմերի հերոսների մասնակցությամբ այս տարի Պոլիտեխնիկական թանգարանի վերակառուցման կապակցությամբ կանցկացվեն գործընկերների հարթակներում, այդ թվում Վավերագրական կինոյի կենտրոնում, «Ֆիտիլ» և «35 մմ» կինոթատրոններում, Նկարիչների կենտրոնական տանը,  DI Telegraph կենտրենի տարածքում և բուհերում:

Աղբյուրը` փառատոնի պաշտոնական կայք

http://360.polymus.ru/

Դիտվել է 357 անգամ