Անկախ կինոյի «2morrow/Վաղը» փառատոնում հաղթեց ղազախական ֆիլմը

pic_450b94fa2a643f2ec39bbe02695dfbb4Անկախ կինոյի  «2morrow/Վաղը» փառատոնի գլխավոր մրցանակը նվաճեց ղազախ ռեժիսոր Էմիր Բայգազինի «Հարմոնիայի դասերը» ֆիլմը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Հարմոնիայի դասերը» պատմում է 13-ամյա դպրոցական Ասլանի մասին, որն ապրում է Ղազախստանի հեռավոր շրջանում և նվաստացումների ենթարկվում հասակակիցների կողմից: Կինոնկարը Գերմանիայի, Ղազախստանի և Ֆրանսիայի համատեղ արտադրություն է: Մինչ այս «Հարմոնիայի դասերն» արդեն «Արծաթե առյուծ» է ստացել Բեռլինի փառատոնի մրցութային ծրագրում և արժանացել շվեյցարական KINO փառատոնի գլխավոր մրցանակին:

«Լավագույն պատմություն» անվանակարգում հաղթեց իսրայելցի ռեժիսոր Թոմ Շովալի «Երիտասարդություն» ֆիլմը: Լավագույն դերի համար մրցանակը ստացավ գերմանացի դերասանուհի Ալեքսանդրա Ֆինդերը, որ խաղացել է Ֆիլիպ Գրենինգի «Ոստիկանի կինը» կինոնկարում:

Փառատոնի «Tomorrow» բաժնում, որտեղ ներկայացված էին Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ֆիլմերը, հաղթանակ տարավ Ռայան Կրուգլերի «Անհայտ զգացմունքներ» կինոնկարը: Փառատոնի երրորդ` «Օֆսայդ»  բաժնում, որտեղ մրցում էին Ռուսաստանի տարածաշրջանների ֆիլմերը, մրցանակը ստացավ ռեժիսոր Սոլբոն Լիգդենովը  «Բուլագ» ֆիլմի համար:

«2morrow/Վաղը» փառատոնն անցկացվում է Մոսկվայում 2007 թվականից: Այն հիմնադրել է ռեժիսոր Իվան Դիխովիչնին (մահացել է 2010 թ.): Անցած տարիներին փառատոնի ծրագրերում ցուցադրվել են Կիմ Կի Դուկի, Միշել Գոնդրիի և անկախ կինոյի ուրիշ նշանավոր հեղինակների գործերը: 2013 թ. «2morrow/Վաղը» փառատոնը անցկացվեց հոկտեմբերի 1-6-ը:

Աղբյուրը` Lenta.ru

http://lenta.ru/news/2013/10/06/tomorrow/

Դիտվել է 291 անգամ