Իրանի իշխանությունները բռնագրավել են ռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆի անձնագիրը

RasulofՊատճառը հավանաբար Ռասուլոֆի «Ձեռագրերը չեն այրվում» ֆիլմն է, որ «իրանական վարչակարգի այրող քննադատություն» է բովանդակում:

Իրանցի ռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆին (Mohammad Rasoulof), որը 2013 թ. Կաննի կինոփառատոնում ստացել է ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակը «Ձեռագրերը չեն այրվում» ֆիլմի համար, զրկել են անձնագրից, երբ նա վերադարձել է տուն: Այս տեղեկությունը հայտնում է deadline.com կայքը:

Ինչպես ասվում է հաղորդման մեջ, ռեժիսորին ճնշելու պատճառը կարող էր լինել նրա «Ձեռագրերը չեն այրվում» կինոնկարը: Այս ժապավենը, ըստ կինոմամուլի կարծիքի, «իրականական վարչակարգի այրող քննադատություն» է բովանդակում:

Փաստաթղթերի բռնագրավման կապակցությամբ նաև արգելել են ռեժիսորին երկրից դուրս գալ:

2010 թ. Ռասուլոֆին արդեն «վարչակարգի դեմ քարոզչության» մեղադրանք է առաջադրվել: Այն ժամանակ ռեժիսորը վեց տարվա ազատազրկման դատապարտվեց, որը հետագայում փոխարինվեց մեկ տարվա ազատազրկմամբ և կինոյի ոլորտում աշխատանքի 20 տարվա արգելքով: Սակայն ռեժիսորը չբանտարկվեց և ազատ ճամփորդում էր` ներկայացնելով իր ֆիլմերը միջազգային կինոփառատոներում:

Սա առաջին դեպքը չէ, որ Իրանի իշխանությունները դատում են կինոռեժիսորներին: Այսպես, 2010 թ. ռեժիսոր Ջաֆար Փանահին` Կաննի, Վենետիկի և Բեռլինի կինոփառատոների մրցանակակիրը, ձերբակալվել է և դատապարտվել հակակառավարական գործունեության համար: Պանահիին տնային կալանքի են ենթարկել և արգելել են նոր ֆիլմեր նկարել, սցենարներ գրել, շփվել լրագրողների հետ և երկրից մեկնել 20 տարվա ընթացքում:

Աղբյուրը` ՌԻԱ նովոստի

http://ria.ru/culture/20131003/967469922.html#ixzz2gimP1wVm

Դիտվել է 294 անգամ

Calendar

October 2013
M T W T F S S
« Sep   Nov »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031