Ռուս պրոդյուսերները Պրիմորյեում գնահատելու են երիտասարդ ռեժիսորների նախագծերը

Российские продюсеры оценятՀինց հիմա էլ նրանք կարող են փառատոնի կազմկոմիտեին ուղարկել իրենց նախագծի սինոփսիսը, սցենարը և ֆինանսական նախահաշիվը:

«Աղմուկի մակարդակը» կինոփառատոնի եզրափակիչ փուլում նշանավոր ռուսական պրոդյուսերները գնահատելու են երիտասարդ պրիմորսկցի ռեժիսորների նախագծերը և օգնելու են կյանքի կոչելու դրանք: Հայտերի ընդունումը սկսվել է սեպտեմբերի 26-ին: Այդ մասին  մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագծի ղեկավար Տիխոն Մակարովը:

«Աղմուկի մակարդակը» երիտասարդական կինոփառատոնը մեկնարկել է մայիսին Վլադիվոստոկում: Սեպտեմբերին անցկացվել է չորս կինոցուցադրություն, և յուրաքանչյուրից հետո լավագույն ֆիլմն ընտրել է հանդիսատեսը: Հաղթողները ստացել են մրցանակ` 40 հազար ռուբլի: Ընդհանուր հաշվով կինոփառատոնում ցուցադրվել է 32 կինոնկար, որոնք կինոթատրոնում դիտել է գրեթե 1,5 հազար մարդ, իսկ համացանցում` տասնյակհազարավորները:

«Մեր գլխավոր նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ ռեժիսորներին իրականացնելու իրենց նախագծերը: Մենք արդեն սկսել ենք բանակցությունները ռուսական կինոարդյունաբերության լիդերների հետ, ուզում ենք ներգրավել պրոդյուսերներին, որոնք արհեստավարժի  աչքով կգնահատեն ռեժիսորական մտահղացումները: Լավագույն նախագծի հեղինակը դա իրականացնելու համար գումար կստանա»,- ասել է Մակարովը:

Նրա խոսքով` արդեն իսկ կարելի է փառատոնի կազմկոմիտեին ուղարկել սեփական նախագծի սինոփսիսը, սցենարը և ֆինանսական նախահաշիվը:  Հաղթողի դրամաշնորհը ավելի քան 40 հազար ռուբլի է, որը հանձնվել է փառատոնի նախորդ փուլերի հաղթողներին:

«Աղմուկի մակարդակը» կինոփառատոնի եզրափակիչ փուլը կանցկացվի Պրիմորյեի մարզի ղեկավարության հետ համատեղ: Թե երբ և որտեղ կանցկացվի փառատոնը, կորոշի կինոյի ներկայացուցիչների, հասարակական գործիչների և հնարավոր մասնակիցների աշխատանքային խումբը: Մյուս շաբաթ նրանք կսկսեն առաջիկա կինոփառատոնի բոլոր կողմերի քննարկումը»,- նշել է նա:

Աղբյուրը` ՌԻԱ նովոստի

http://ria.ru/vl/20130926/965897036.html#ixzz2gj5EZE4q

 

Դիտվել է 350 անգամ