Paramount-ն ազատելու է 110 աշխատակցի

Paramount_logohՄի քանի խոշորամասշտաբ նախագծեր չեն արդարացրել  Paramount-ի ղեկավարության սպասումները: «Աստղային ճանապարհի» նոր մասը, «Z համաշխարհային պատերազմը» և «G.I. Joe. Կոբրայի ցատկը 2» ֆիլմերն աշխատեցին ընդամենը 350 մլն դոլար: Երեկ` հոկտեմբերի 3-ին,  ստուդիայի գլխավոր տնօրեն Ֆրեդերիկ  Հանցբերին հայտարարեց Paramount-ի գալիք կրճատումների մասին:  Հայտնի դարձավ, որ աշխատանքից կազատեն ֆինանսական և IT, կադրերի, ազգային վարձույթի, մարկետինգի և իրավաբանական բաժինների աշխատակիցների մի մասին:

Ըստ երևույթին, գալիք կարճատումներն ընկերության խնայողությունների սոսկ սկիզբն են, որոնք ենթադրում են նաև «քիչ ռիսկային ֆիլմերի» արտադրության կողմնորոշում: Տնտեսման ծրագիրը մայր Viacom ընկերության թոփ մենեջեր Ֆիլիպ Դաումանի նախաձեռնությունն է:

Մնում է հուսալ, որ  Հոլիվուդի հնագույն ստուդիայի` կոմերցիոն կինոյի կողմնորոշման փուլը շատ երկար չի լինի:

 Աղբյուրը` http://buro247.ru/cinema/news/paramount-uvolit-110-sotrudnikov.html

Դիտվել է 405 անգամ