«Էս քեզ 5 մանեթ, գնա Երևան»

լեվօնՊատմում է օպերատոր Լեւոն Աթոյանցը…

-Մեր դպրոցի շրջակայքում ֆոտոստուդիայի պես մի բան կար: Մեր թաղը հին Թիֆլիսի թաղ էր, որտեղ շատ էին ֆիլմեր նկարահանում: Օրինակ` « Պեպոն » հենց մեր վերևի փողոցում էին նկարում: Փոքր էինք, ընկերներով կանգնում, նայում էինք:  Հետո  «Գիքորը » սկսեցին նկարահանել: 5-6 տարեկան տղա էի, որ սիրահարվեցի կինոյին: Նկարահանումներն իմ մեջ խոր տպավորություն թողեցին: 8-րդ դասարանից արդեն որոշեցի ֆոտոյով զբաղվել: Հենց այդ ժամանակներից էլ, երբ քաղաքում նկարահանում էր լինում, մեզ կանչում էին, որ օգնենք տեխնիկական հարցերում: Օպերատորին կից էինք գործում, կողքից նայում էինք նկարահանումների ընթացքին, հետո էլ տեխնիկան էինք տեղից տեղ տանում: Ինձ համար զարմանալի էր, որ գնահատվեց իմ աշխատանքը, որն ինձ համար աշխատանք չէր, այլ հետաքրքրություն: Այդ օրը ես ստացա իմ առաջին հոնարարը:

լեվա2 - Հա, հետաքրքիր ժամանակներ էին: Նկարում էի բակի ընկերներիս: Մինչև հիմա պահել եմ այդ նկարները, ֆիլմերի համար երբեմն պետք են գալիս:  Իմ առաջին խորհրդատուն կամ քննադատը եղավ Սակալովը. շատ հայտնի լուսանկարիչ էր: Ես նրա մոտ գնում էի լաբորանտ աշխատելու: Սիրում էր ինձ, երբեմն կանչում էր նկարահանումների, լույս էր դնում, նկարում էր, ես էլ կողքից նայում, սովորում էի:

- Այո, ցանկանում էի ՎԳԻԿ ընդունվել: Շատ լավ էի պատրաստվել, բայց չընդունվեցի: Պատճառը հայկական ազգանունս էր: Այդ ժամանակ Սարկիսովը ֆիլմ էր նկարահանում` «Երբ կողքիդ են ընկերներդ»: Ցավոք, այսօր մոռանում ենք իսկական կինոյի գոյության մասին: Այսօր շատերը հիշում են առնվազն  «Բարև, ես եմ»-ը կամ «Նահապետից» մինչև մեր օրերը: Դա արվում է նրա համար, որ մենք ուղղակի մոռանանք մեր կինոյի արմատները: «Արմենֆիլմ» կար, հետո սկսեցի այնտեղ աշխատել, տարեկան 8-9 ֆիլմ էինք նկարահանում:  Ինձ մի անգամ խորհուրդ տվեց « Պեպոյի »  առաջին օպերատորը: Այդ ժամանակ ես Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ) էի սովորում, ասաց` գնա Երևան, այնտեղ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, այստեղ չես կարող, որովհետև քեզ չեն թողնի: Սովետական ժամանակ` 50-ական թվականներին, երկիրն իր կադրերն էր պատրաստում: Ստիպված պետք է վրացի դառնայի, բայց հայրս դեմ էր: Դեպքը մինչև հիմա հիշում եմ, նա ինձ ասաց. «Էս քեզ 5 մանեթ, գնա Երևան»:

Հրապարակումն  ամբողջությամբ կարող եք կարդալ

http://kinoashkharh.am/

 

Դիտվել է 454 անգամ