«Kodak» ընկերությունը դուրս է եկել սնանկացման վիճակից

newsimg35557«Kodak» ընկերությունը հաջողությամբ դուրս է եկել սնանկացման վիճակից, իսկ նրա այն բաժանմունքը, որ զբաղվում է կինոժապավենների արտադրությամբ, կրկին շահութաբեր է դարձել: Այդ մասին հաղորդում է Variety հրատարակությունը` հղում անելով պաշտոնական տեղեկատվությանը:

«Շարժվելով առաջ` ես համոզված եմ, որ մեր ընկերությունը չի կորցրել իր նշանակությունը կինո- և հեռուստաարդյունաբերության համար, որոնց ծառայել է այնքան երկար ու պատվով: Մենք երախտապարտ ենք մեր հաճախորդներին ու գործընկերներին այս շրջանում «Kodak»-ին աջակցելու համար»,- մեկնաբանել է իրավիճակը Entertainment & Commercial Film բաժանմունքի նախագահ Էնդրու Էվենսկին:

Ի դեպ, չնայած կինոարտադրողների` ժապավենների առաջարկի մշտական մերժումներին, ընկերությունը դեռևա մի շարք պայմանագրեր ունի հոլիվուդյան խոշոր ստուդիաների հետ: Մասնավորապես` համաձայնությունը «20th Century Fox»-ի հետ գործելու է մինչև 2015 թ.: «Kodak»-ի ղեկավարությունը վստահ է, որ ընկերությունը կշարունակի ուսումնասիրությունները, որոնց շնորհիվ կինոժապավենի մշակման ու մոնտաժի գործընթացը կէժանանա:

Դիտվել է 316 անգամ