kinopoisk.ruԲրիտանական կինոյի ինստիտուտը հրապարակել է կինեմատոգրաֆի պատմության մեջ լավագույն ֆիլմերի հերթական քվեարկության արդյունքները: Այդ քվերակությունն անցկացվում է տասը տարին մեկ անգամ: Այդպիսով քննադատներն ու ակադեմիկոսները որոշում են լավագույն ֆիլմերի տասնյակը:

1962 թ. ի վեր առաջին անգամ վարկանիշի առաջին տեղերում փոփոխություններ են տեղի ունեցել: Նախկինում մշտապես առաջատարը Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնն» էր, այս անգամ առաջին տեղը գրավել է Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտը»: Երրորդ տեղում ճապոնական «Տոկիոյական պատմություն» դրաման է, որ 1953 թ. նկարահանել է Յասուձիրո Օձուն:

Մնացած տեղերն առաջին տասնյակում բաշխվել են հետևյալ կերպ.

4. «Խաղի կանոններ» (Ֆրանսիա, 1939 թ.)

5. «Արևածագ» (Ավստրալիա, 1926 թ.)

6. «2001 թվական. տիեզերական ոդիսական» (ԱՄՆ, 1968 թ.)

7. «Որոնողները» (ԱՄՆ, 1956 թ.)

8. «Կինոապարատով մարդը» (ԽՍՀՄ, 1929 թ.)

9. «Ժաննա դ’Արկի կրքերը» (Ֆրանսիա, 1928 թ.)

10. «Ութ ու կես» (Իտալիա, 1963 թ.)

Վարկանիշի կազմմանը մասնակցել են ավելի քան 800 քննադատներ, կինոակադեմիկոսներ և վարձակալողներ աշխարհի 73 երկրներից:

http://www.kino-teatr.ru/kino/news/y2013/9-11/4167/


Ինչպես է նկարահանվել. «Հռոմեական արձակուրդներ»

Չծերացող «Հռոմեական արձակուրդը» վաթսունհինգ տարեկան է: Ինչպե՞ս Ուիլյամ Ուայլերը իր ձեռքն առավ Ֆրենկ Կապրայի նախագիծը, աշխարհին բացահայտեց Օդրի Հեփբերնին, գունավոր...