ԱՄՆ-ում կինոյի տոմսերի գները ռեկորդային են

newsimg34155Հյուսիսային Ամերիկայում կինոսեանսների տոմսերի գինը հասել է աննախադեպ ռեկորդի:  Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter հրատարակությունը, 2013 թ. երկրորդ եռամսյակում այն հասել է միջինը 8,38 դոլարի: Այսպիսով գինը բարձրացել է 5,5 տոկոսով` համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ: Արժե նշել, որ ամառային սեզոնին տոմսերի գները, որպես կանոն, բարձրանում են մեծ թվով ստերեոսկոպիկ ֆիլմերի ցուցադրման շնորհիվ:

2013 թ. առաջին եռամսյակում կինոթատրոն այցելության համար ամերիկյան հանդիսատեսը ծախսել է միջինը 7,94  դոլար:

Դիտվել է 450 անգամ