Չինաստանը թուլացրել է գրաքննությունը կինեմատոգրաֆում

newsimg34081Չինաստանի իշխանությունները հրաժարվել են ֆիլմ ստեղծողներին առաջադրվող մի քանի առանցքային պահանջներից, մի բան, որ կարելի է համարել պետական գրաքննության էական թուլացում: Այս մասին հաղորդում է Xinhua հրատարակությունը:

Այսուհետ կինեմատոգրաֆիստները մեծ մասամբ պետք է կինեմատոգրաֆի, ռադիոյի և հեռուստատեսության գծով պետական գերատեսչությանը  ներկայացնեն ոչ թե իրենց նախագծերի լրիվ սցենարները, այլ միայն համառոտ բովանդակությունը: Հիշեցնենք, որ Չինաստանում ազգային վարձույթ մտնող արտասահմանյան ֆիլմերի քանակի խիստ քվոտաներ են գործում: 2012 թ. դրանց քանակն էապես  մեծացավ, ինչը դրական ազդեց հատկապես հոլիվուդյան ֆիլմերի դրամարկղային մուտքերի աճի վրա:

kinonews.ru

Դիտվել է 364 անգամ