«Հողի կանչը»

DSCN8416-1024x768Ռեժիսոր Մառլեն Էդոյանը ծնվել է Լիբանանում, ապրում և ստեղծագործում է Մոնրեալում: Նրա «Հողի կանչը»  (Figure of Armen) վավերագրական ֆիլմը մասնակցում է 10-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի  «Հայկական համայնապատկեր» և վավերագրական ֆիլմերի  մրցույթներին:  Սա Էդոյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է:

Հեղինակը անցնում է Հայաստանի  գյուղական համայնքներով ու ներկայացնում բնակիչների կյանքը և նվիրվածություն հայրենի հողին:  Ֆիլմում կարմիր թելի պես անցնում է արտագաղթի թեման. ամենուրեք ծերունիներ են, իսկ նրանց զավակները արտերկրում են ապրում կամ մեկնել են սեզոնային աշխատանքի. Էդոյանն ասում է, որ փորձել է  ցույց տալ, թե ինչու են մարդիկ ստիպված լքում հայրենի հողը. աշխատատեղերի պակաս, մարդիկ իրենց պիտանի չեն զգում, իրենք իրենց խնդիրների հետ մենակ են մնացել, իրենց իրավունքներից տեղյակ  չեն:

Դիտվել է 606 անգամ