Եվրոպայի հեռանկարային ռեժիսորների տասնյակը

nina-luca-marinelli-diane-fleri-foto-dal-film-1Ամերիկյան «Variety» հրատարակությունում հայտնվել է եվրոպական հեռանկարային ռեժիսորների տասնյակը, որոնց աշխատանքները ցուցադրվելու են Կարլովի Վարիի փառատոնի շրջանակներում` 10 Euro Directors to Watch ծրագրում: Արդեն ավելի քան 15 տարի «Variety»-ի կինոքննադատները և կինոցուցադրության կազմակերպիչները հետևում են եվրոպական երկրների ամենատաղանդավոր կինեմատոգրաֆիստներին և խրախուսում նրանց` ներկայացնելով նրանց ֆիլմերը Չեխիայում հիմնական մրցութային ծրագրից հետո: Հենց այստեղ է, որ նկատվել է Բեն Ուիթլին («Վայրի հարավի գազանները»): Ահավասիկ կինոմրցանակների ապագա հաղթողների անունները.

Էմիլ Խրիստով, «Քամելեոնի գույնը» (Բուլղարիա)

Նանա Էկվիտիմիշվիլի և Սիմոն Գրոսս, «Ծաղկունք» (Վրաստան, Գերմանիա)

Էլիզա Ֆուկսաս, «Նինա» (Իտալիա)

Գաբրիելա Պիխլեր «Ուտել, քնել, մեռնել» (Շվեդիա)

Էլինա Պսիկու, «Անտոնիս Պարասկևասի  հավետ վերադարձը» (Հունաստան)

Միկա Ռոյկանեն, «Ֆիննական արյուն, շվեդական սիրտ» (Ֆինլանդիա)

Վոյչեկ Սմաժովսկի «Ճանապարհային պարետ» (Լեհաստան)

Միխայել տեն Հորն «Էվա վան Էնդի կուսությունից զրկվելը» (Նիդեռլանդներ)

Ռոար Ուտհաուգ «Ողջ մնալ» (Նորվեգիա)

Ֆելիքս վան Գրենինգեն, «Խզված շրջան» (Բելգիա)

Աղբյուրը` http://buro247.ru/cinema/expert/top-10-perspektivnykh-rezhisserov-evropy.html

Լուսանկարում` կադր «Նինա» ֆիլմից

 

Դիտվել է 683 անգամ