«Կոդակը» կմնա հիմնական ժապավեն մատակարարողը կինոստուդիաներին

newsimg32707«Kodak» ընկերությունը, որ այժմ դժվարին ժամանակներ է ապրում, հայտարարել է «20th Century Fox» կինոստուդիայի հետ կնքված բացառիկ պայմանագրի մասին, որը վերաբերում է ապագա ֆիլմերի նկարահանումների համար ժապավենի մատակարարմանը: Այս մասին հաղորդում է «The Hollywood» Reporter»-ը:

Պայմանագիրը գործելու է մինչև 2015 թվականը: «Kodak»-ի ներկայացուցիչները հավաստում են, որ առաջիկայում նման պայմանագրեր են կնքվելու նաև հոլիվուդյան ուրիշ կինոարտադրողների ղեկավարության հետ:

Կինոժապավենի պահանջարկը, որն օգտագործվում էր ոչ միայն նկարահանումների, այլև արխիվացման համար, անշեղորեն նվազում է: Աշխարհի կինոդահլիճների  գրեթե 75 տոկոսն արդեն  ապահովված է թվանշային պրոեկտորներով, ԱՄՆ-ում  այդ ցուցանիշը շատ ավելի պատկառելի է` 85 տոկոս:

«Kodak»-ի հիմնական մրցակիցը` «Fujifilm» ընկերությունը, 2013 թ. սկզբին լրիվ դադարեցրեց կինոժապավենի արտադրությունը:

Հիշեցնենք, որ 2012 թ. «Kodak»-ն իրեն սնանկ հայտարարեց և օգտվեց պետության աջակցությունից, որպեսզի վերակառուցավորի իր պարտքերը:

Աղբյուրը` The Hollywood Reporter

Դիտվել է 438 անգամ