Ղազախստանն իր «Հոլիվուդն» է ունենալու

pic_1367561265Ղազախստանում ծանուցել են «Kazakhwood» նախագծի մասին, որը դառնալու է տեղական Հոլիվուդը:  Այդ տեղեկությամբ, ինչպես հաղորդում է Tengrinews-ը, հանդես է եկել պրոդյուսեր և ռեժիսոր Բահիթ Աուպբաևը:

Աուպբաևի խոսքով` գլխավոր նպատակն այն է, որ ղազախական կոնտենտը վաճառվի արտասահմանում մեկ բրենդով («Kazakhwood»): Ընդ որում, կոնտենտ ասելով` պետք է հասկանալ ոչ միայն կինոֆիլմեր, այլև երաժշություն և թատերական  բեմադրություններ:

«Օրինակ` Սփիլբերգը ֆիլմ է նկարել,  և ազդագրում գրում են, թե նկարել է «Universal Pictures»-ը կամ մի ուրիշ ընկերություն:Բայց  փիար արշավի ժամանակ գրում են, որ դա հերթական հոլիվուդյան ֆիլմն է,- բացատրում է պրոդյուսերը:- Այստեղ նույն բանն է, եթե, դիցուք, Ական Սատաևը կամ Բայան Եսենտաևն է ֆիլմ նկարել, ապա գովազդելիս կգրվի, որ դա Ղազախվուդի հերթական  նախագիծն է»:

Ըստ պորտալի տեղեկության` տվյալ նախագծի շրջանակներում նախատեսվում է բրենդի և պրոդյուսերական ընկերության ստեղծում:

Այս գաղափարը պաշտոնական մակարդակով համաձայնեցված է, թե ոչ, չի ճշտվում:

«Kazakhwood»-ի մասին հոդվածն արդեն հայտնվել է «Վիկիպեդիայում»: Բայց  այդ բառահոդվածն ավելի վաղ է գրվել և ընդամենը մի քանի տողից է բաղկացած: «Kazakhwood»-ը նկարագրվում է որպես տարածաշրջանային` Հնդկաստանի Բոլիվուդ և Նիգերիայի Նոլիվուդ բրենդների նմանօրինակ:

Lenta.ru

Լուսանկարում` ռեժիսոր Բահիթ Աուպբաևը

Դիտվել է 326 անգամ